Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից «Իրավունք». «Ասում էի չէ՞, մեր մայլեն էլ ա հարսանիք լինելու». Տիրադավների մոտ նոր ոգեւորության շրջան է մեկնարկել «Իրավունք». «Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր». ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն

Ահա, թե ում վրա է հույսը դրել իշխանությունը

Ներքաղաքական

ԱՄՆ դաշնային բյուջեի չհաստատմամբ պայմանավորված՝ ողջ աշխարհում ԱՄՆ դեսպանատներն ու հյուպատոսությունները, այդ թվում՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, ստիպված են ժամանակավորապես սահմանափակել իրենց գործունեությունը։ Ներկայումս իրականացվում են միայն նվազագույն եւ կենսական անհրաժեշտություն ունեցող գործառույթները։

Կշարունակվեն միայն նշանակված անձնագրային եւ վիզաների ծառայությունները, քանի դեռ իրավիճակը թույլ կտա: Այս մասին ասված է դեսպանատան պաշտոնական հաղորդագրությունում: Միաժամանակ, հաղորդվում է, որ սոցցանցային հրապարակումները եւս ժամանակավորապես կդադարեցվեն։ Բացառություն կկազմեն միայն անվտանգության եւ ապահովության հետ կապված անհետաձգելի հրապարակումները:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նոր ֆինանսական տարին սկսվել է առանց Կոնգրեսի կողմից հաստատված բյուջեի։ Այս հանգամանքը դաշնային իշխանություններին կանգնեցրել է «շաթդաունի» առաջ՝ ստիպելով շատ կառույցների դադարեցնել աշխատանքը կամ անցնել սահմանափակ ռեժիմի։ ԱՄՆ Սենատը չի կարողացել ընդունել կառավարության ֆինանսավորման վերաբերյալ առաջարկված երկու օրինագծերից եւ ոչ մեկը։ Արդյունքում՝ Սպիտակ տունը հանձնարարել է դաշնային կառույցներին պատրաստվել աշխատանքի ժամանակավոր դադարեցմանը։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ