Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Մի նետային պատմություն. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

**

ՄԻ ՆԵՏԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

(ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԵՎ ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ քաղտեխնոլոգների` Հայկը Բելին մի նետով ոչնչացրեց, Ալենը իրենից ինչ ա ներկայացնում, որ այս Հայկը մի նետով հարցեր չլուծի։

**

ՈՒՆԻՎԵՐՍԱԼ , «СУКИН СЫН».

(ԱՅՍ ՊԱՀԻ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԲԱՎԱԿԱՆ ՁԵՌՆՏՈՒ Է ՄՈՍԿՎԱՅԻՆ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՆՉՈՂ ԿԱՐԾԻՔՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ նիկոլագետների, եթե ռուսները Նիկոլի մասին մտածում են թե` «он сукин сын, но он наш сукин сын» ասույթի շրջանակում, ապա առնվազն միամիտ են:

 **

ՊԱՏՃԱՌԱՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ ԿԱՊ

Ըստ փորձագետների` Հայաստանում վերջին օրերի բազմաթիվ սպանություններից հետո` բանից պարզվում է, որ Նիկոլը կալանավայրերը լցնում է քաղբանտարկյալներով, որ չլինի թե հանկարծ նրան էլ սպանեն:

 **

ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ԵՐԳԸ

(ԻՐԵՆ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԴԻՐՔԻ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Что ты вьёшься надо мной,

Ты добычи не добьёшься

 Чёрный ворон, я не твой.

**

ՎԵՐԴԻԿՏԸ ԿԱՅԱՑԱ՞Ծ Է

(ՆԻԿՈԼԻ ԿՈՂՄԻՑ` ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՀԱՐՑԵՐԸ ՀԸՆԹԱՑՍ ԼՈՒԾԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ կրիմինալիստների` վենդետայի մասնագետ Նիկոլը մի բան գիտի, որ ասում ա։

**

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արմավիրի մարզի Ապագա գյուղի բնակիչները  հայտարարում են, որ իրենց գյուղի անունը Նիկոլենց ապագայի հետ ոչ մի կապ եւ նույնիսկ աղերս չունի։

**

ՀԱՐՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ

(ՎԵՀԱՓԱՌԻ` ԿԱՐԳԱԼՈՒՅԾ ԱՐՎԱԾ ԳԱՎԱԶԱՆԱԿԻՐ ՆՇԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Բա հիմա Նշանը կառավարությունում ի պաշտոնե ի՞նչն է բռնում։

**

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

(«ՁԵԶԱՆԻՑ ԱՎԵԼԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԳԱՆՁ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ»` «ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԱՐՎԱԾ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ  եթե <<Հայաստան>> խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի գանձն է, ապա Ռոբերտ Քոչարյանը նրա գանձապետն է։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ