Երթևեկությունը կտեղափոխվի նոր կառուցված ճանապարհահատված
ՀասարակությունՀոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:30-ից, Արագածոտնի մարզի Ագարակ բնակավայրի մոտից (Մ-1, Երևան-Գյումրի-ՀՀ սահման (Բավրա) միջպետական ճանապարհի մոտ 30-րդ կմ) երթևեկությունը կտեղափոխվի դեպի Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ նոր կառուցված ճանապարհահատված։
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից վարորդներին հորդորում են պահպանել երթևեկության անվտանգության կանոնները և չգերազանցել սահմանված թույլատրելի արագությունը։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
