Ադրբեջանի ԱԳՆ-ն 31 Թուրքիայի քաղաքացիների հայտարարել է «անցանկալի անձ» Փոքրիկ ֆաշիստի՞, թե՞ դատախազի ֆունկցիաներ է ստանձնել․ ԶԱՐՄԱՆՔ Էդքան փողով, որն երևում է կադրում, երևի Ստեփանավանում էդպիսի շտաբի շենք կառնես, ոչ թե շտաբի համար ինչ-որ բաներ Հայտնի է Դավիթ Մուրադյանի հոգեհանգստի վայրն ու օրը «Երկիր ծիրանի»-ն եւս Կարապետյանից համախմբման առաջարկ չի ստացել Իրանը՝ վերջնական կոմպրոմիսի կամ մեծ պատերազմի արանքում Նոր «Պոտսդամի կոնֆերանսը» սկսում է ուրվագծվել «Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ Ավանեսյան «Գլոբալ» ճառերի ետեւում՝ տեղական էկոաղետ․ COP 17-ի կանաչ կեղծապատկերը Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ

«Ժողովուրդ». Փաստաբանը պնդում է, որ Ավագյանը չէր կարող ինքնասպան լինել. Ընթանում է համատեղ քննություն

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսարանի շենքում մահացած հայտնաբերված Բորիս Ավագյանի ողբերգական դեպքի վերաբերյալ արտգործնախարարությունն ու Քննչական կոմիտեն արձագանքել են «Ժողովուրդ»-ի հարցումներին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին Սանկտ Պետերբուրգի հյուպատոսարանում մահացած են գտել Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ, Արթիկի նախկին փոխքաղաքապետ Բորիս Ավագյանին։ Ավագյանը մինչ այդ տեսանյութ էր տարածել՝ հայտնելով, որ գտնվում է հյուպատոսարանում եւ խնդրում է իրեն արտահանձնել Հայաստան։
«Ժողովուրդ»-ի հարցմանը արձագանքելով՝ արտաքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քննչական կոմիտեում։ Վարույթի հիմքի եւ ժամանակի վերաբերյալ մանրամասներ նախարարությունը չի հաղորդել։

Ի պատասխան մեր հարցման՝ Քննչական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրին, որ անձի մահվան դեպքով ՀՀ ՔԿ-ի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։
Փաստաբանը պնդում է, որ Ավագյանը չէր կարող ինքնասպան լինել, իսկ ռուսական մամուլը գրել էր պարտքի վերաբերյալ խնդիրների մասին։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեպքի հանգամանքները շարունակում են քննվել Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության իրավապահների համագործակցությամբ։ Բայց, ամեն դեպքում, Բորիս Ավագյանի մահը շատ առեղծվածային էր»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ