Փոխարժեքն այսօր Տեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴ Իլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը Հայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրում Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ադրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետները Ցավո՜ւմ եմ քո համար, հայրենի երկիր Հայաստա՛ն, քանզի ղեկավարդ միջազգային հանցագործ ու ահաբեկիչ է. Տեր Սերոբ Պաշտպանվելու ամենալավ ձևը, թերևս հարձակվելն է... Հայկ Ղազարյան Մեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասին Ռուսական ուժերը սկսում է Կոնստանտինովկայի շրջապատումը (Քարտեզ)

Բաքուն իր «պատմական տարածքները» հիշեցնելու համար Երևանի «վերջին խանի» շինծու ժառանգի է ներկայացրել

Միջազգային

Monument watch. 2025 թվականի սեպտեմբերի 24-ից ադրբեջանական մեդիայում հայտնվեց տեղեկատվություն «Կիրառական արվեստի նմուշների պահպանման և տարածման աջակցություն» հասարակական միավորման կողմից Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքի «Թուրքական պատմության և մշակույթների» թանգարանում անկացված «Արևմտյան Ադրբեջանի արհեստագործություն» նախագծի ավարտի մասին։ Նպատակն էր եվրոպացիներին ներկայացնել «Ադրբեջանի հարուստ մշակութային ժառանգությունը»(https://azertag.az/xeber/almaniyada__quotqerbi_azerbaycan_senetkarligi_quot_layihesi_basa_chatib-3761319):

Գերմանիայում անցկացվող այս շարքի միջոցառումների գլխավոր կազմակերպիչներից մեկը՝ «Թուրքիայի պատմության և մշակույթների» թանգարանի հիմնադիր Ջեմալեդդին Օզդեմիրը իր ելույթում նշեց, որ նման նախագծերը կարող են մեծ ներդրում ունենալ Գերմանիայի և Ադրբեջանի միջև մշակութային հարաբերությունների հետագա խորացման և զարգացման գործում (https://visiontv.az/article/qerbi-azerbaycan-senetkarligi-almaniyada-tanidildi): Հինգ օր շարունակ Նյուրնբերգում անցկացվել են տարբեր միջոցառումներ՝ «Օբյեկտիվ» մշակույթի կենտրոնում, Թուրքական թատրոնում և «Մեդինա» միավորումում։ Այս հարթակներում կազմակերպվել են ցուցահանդեսներ, քննարկումներ և արվեստի երեկոներ, Թուրքական թատրոնում կազմակերպված միջոցառումների շրջանակներում անցկացվել է նաև ադրբեջանա-թուրքական երաժշտական երեկո (https://www.bayraqdar.info/2025/09/24/q%C9%99rbi-az%C9%99rbaycan-s%C9%99n%C9%99tkarligi-almaniyada-tanidildi/

Նման միջոցառումները արտացոլում են Ադրբեջանի քաղաքականության փորձերը միջազգային հարթակներում վերաշարադրել տարածաշրջանի պատմական հիշողությունը՝ այն կապելով բացառապես ադրբեջանական կամ թյուրքական ինքնության հետ։

Նաախագծի անվանման ձևակերպումը ինքնին քաղաքական բնույթ ունի։ «Արևմտյան Ադրբեջան» արտահայտությունը պաշտոնական Բաքվի խոսույթում օգտագործվում է Հայաստանի տարածքը ներկայացնելու համար՝ այն դիտարկելով իբր «պատմական ադրբեջանական հող»։ Հետևաբար, այս նախագիծը չի սահմանափակվում արվեստի տարածմամբ․ այն իր մեջ ներառում է տարածքային պահանջատիրության գաղափարական տարր, որով Ադրբեջանի իշխանությունները փորձում են ձևավորել նոր մշակութային նարատիվ, իսկ նախագծի անցկացումը Գերմանիայում՝ եվրոպական լսարանի առջև, նպատակ ունի արտաքին քաղաքական մակարդակում ամրապնդել այս նարատիվը։

Այստեղ մշակույթը օգտագործվում է որպես փափուկ ուժ․ միջազգային հարթակներում իրականացվող նախագծերով Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը համոզել, որ իր ներկայացրած պատմական պատկերը բնական և օրինական է։

Նկատելի է, որ նմանատիպ նախաձեռնություններում ադրբեջանական կողմը հրավիրում է մի անձի, ում ներկայացնում է որպես Երևանի վերջին խանի ժառանգ: Այս անձը՝ Ամիր Ալի Սարդարի Իրավանը, ըստ ադրբեջանական կողմի խորհրդանշական անձ է՝ որպես հիշեցում Ադրբեջանի պատմական տարածքների և մշակութային ժառանգության շարունակականության մասին։ Նրա մասնակցությունը միջոցառմանը հավելյալ ուշադրություն է հրավիրում այն գաղափարի վրա, որ կիրառական արվեստը ոչ միայն գեղարվեստական արտահայտություն է, այլև ազգային հիշողության և ինքնության պահպանման միջոց (https://medeniyyet.info.az/page/news/79692/Nurnberq-muzeyinde-Qerbi-Azerbaycan-senetkarligi-sergisi.html

Նախագիծը ֆինանսավորվել է Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպություններին պետական աջակցության գործակալության կողմից։ Այս նախաձեռնությունը կարելի է դիտարկել որպես Ադրբեջանի մշակութային դիվանագիտության գործիք, որը օգտագործում է մշակույթը որպես փափուկ ուժ։

Այսպիսով, Նյուրնբերգում անցկացված «Արևմտյան ադրբեջանական արհեստագործություն» նախագիծը ոչ թե մշակութային նախաձեռնություն է, այլ Ադրբեջանի մշակութային քաղաքականության շարունակություն՝ ուղղված պատմական հիշողության վերաշարադրմանը և հայկական մշակութային ժառանգության մերժմանը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Փոխարժեքն այսօրՏեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴԻլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանըՀայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրումԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներԲոլորին փողով էր չափում. Ով է իրականում Վեհափառի դեմ դուրս եկած Վազգեն ՄիրզախանյանըԱդրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետներըՑավո՜ւմ եմ քո համար, հայրենի երկիր Հայաստա՛ն, քանզի ղեկավարդ միջազգային հանցագործ ու ահաբեկիչ է. Տեր ՍերոբՊաշտպանվելու ամենալավ ձևը, թերևս հարձակվելն է... Հայկ ՂազարյանՄեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասինՌուսական ուժերը սկսում է Կոնստանտինովկայի շրջապատումը (Քարտեզ)Ուիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էինՌուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post»Ուիտկոֆը հայտարարություն է տարածել ուկրաինացիների հետ բանակցությունների մասին2026-ին Արևմուտքը կուժեղացնի ճնշումը Հարավային Կովկասի վրաՆոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված