Մեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասին Ուիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էին Ռուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post» Ուիտկոֆը հայտարարություն է տարածել քւկրաինացիների հետ բանակցություններից մասին 2026-ին Արևմուտքը կուժեղացնի ճնշումը Հարավային Կովկասի վրա Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին

Նա տապակած կարտոֆիլ ուտում էր միմիյան իր ծննդյան օրը կամ երբ հաջողված պրեմիերա էր ունենում. Զառա Արամյանը պատմում է Սվետլանա Գրիգորյանի մասին

Մշակութային

Օրերս լրացավ  ՀԽՍՀ ժողովրդական արտիստ ՍՎԵՏԼԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ 95 ամյակը:
Ցավոք այն չհիշվեց եւ չնշվեց շուգով՝ արտիստին արժանի, սակայն, նրան հիշեցին մարդիկ, ովքեր բախտ են ունեցել դերասանուհու հետ շփվելու, խոսելու: ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հաղորդավար Զառա Արամյան Զառա Արամյանի հիշողության մեջ վառ է մնացել Սվետլանա Գրիգորյանի հետ ունեցած իր հարցազրույցը: Նա իր հուշերով կիսվեց «Իրավունք»-ի հետ:


— Տիկին Արամյան,Դուք տարիներ շարունակ «Համով զրույց»
հաղորդաշարի հեղինակ վարողն էիք եւ Ձեր տաղավարում հյուրընկալել եք դերասանների, որոնք այսօր մեզ հետ չեն: Ի՞նչ կհիշեք մեծանուն դերասանուհի Սվետլանա Գրիգորյանից:

—Այո, Դուք իրավացի եք: Իմ հեղինակային «Համով զրույց» ծրագիրը թերեւս ամենա երկարակյաց հաղորդումներից էր եւ ավելին քան 35 տարի եթերում էր: Այդ ընթացքում նշանավոր հյուրեր էի ունենում, որոնց մասին մեծ հուշերի բազա ունեմ: Դե պարզ է, չէ, որ ամեն մեկից ինչ-որ մի բան վերցրած կլինեմ, եւ ոչ նյութական, այլ ոնց կասեր դասականը՝ « мои университеты»:
Նախ շնորհակալ եմ, որ անդրադարձաք մեծն դերասանուհուն, քանի, որ ցավոք մեր մեծերը մոռացվում են:
Սվետլանա Գրիգորյանը այն մարդկանցից էր, ում հումորը երբեք չէր պակասում:
Մի անգամ, ակտիվ միմիկայով, ժեստերով, ծիծաղով ու շպարով եկավ ինձ մոտ հյուր՝ նկարահանման տաղավար ու անմիջապես ասաց, որ հանկարծ ոչ մի ուտելիք չլինի սեղանին, քանզի «Ես հենց տեսնում եմ ուտելիք, արդեն գիրանում եմ»:
Շատ գունեղ ու ծիծաղելով պատմում էր իր կյանքը, իր ընտրությունը՝ երեխաներ ունենալու փոխարեն ընտրված թատրոնը, իր առօրյան, Կարպ Խաչվանքյանի հետ խաղացած իր բառով «курьёз»-ները:

—Երեխաներ ունենալու փոխարեն թատրոն եւ դերե՞ր...

—Այո, երբ արդեն մոտ մեկ ժամ խոսել էինք, հանկարծ փափկեց, երկար լռեց ու անկեղծացավ...
Փաստացի երեխա ունենալ միշտ է երազել, տենչացել, բայց ավաղ, չի ստացվել: Նա անբողջ կյանքը պայքարել է ավելորդ քաշի դեմ: Անկեղծացավ, որ արդեն մեծ տարիքում շատ միայնակ է իրեն զգում, հատկապես Կարպ Խաչվանքյանի մահից հետո: Կարոտում է...

Չնայած նրա փոքրամարմին լինելուն եւ կլորիկությանը, հանդիսատեսը նրան շատ էր սիրում, կարծես դարձել էր հանդիսատեսի իկոնան :

—Այդ մասին էլ է խոսել, անգամ պատմել է իր գաղտնիքը, թե ինչպես է արել, որ եղել է այդքան սիրելի հանդիսատեսի կողմից: «Ամեն շպարը անելուց առաջ, ինքս իմ ճակատին գրիմով խաչ եմ նկարել, նոր հետո վրայից արել եմ բեմական դիմահարդարումը»: Իրենից այ հենց դա ես վերցրեցի: Իրականում լինելով հավատքի մեջ, ես չէի մտածել, որ կարելի է այդպես անել ու դա դարձավ իմ ամենօրյա սովորույթը՝ ամեն անգամ երբ ես գուցե ուղղակի դեմքի կրեմ եմ քսում, սկզբից խաչն եմ դաճում ճակատիս:

—Էլ ի՞նչ կպատմեք դերասանուհու մասին:

Վայ շատ զավեշտալի էր, երբ խոսում էր «տապակած կարտոշկա»-ի մասին: Շատ էր սիրում, թերեւս իր ամենից շատ սիրած ուտեստն էր, սակայն որպեսզի չգիրանա եւ Կարպ Խաչվանքյանը չբարկանա իր վրա, նա տապակած կարտոֆիլ ուտում էր միմիյան իր ծննդյան օրը կամ երբ շատ ուժեղ եւ հաջողված պրեմիերա էր ունենում: Ինքն իրեն դանով պարգեւատրում էր:

—Հետաքրքիրն այն է, որ լինելով այդքան կլորիկ, շատ թեթեւ թռչկոտում էր բեմում: Թե ինչպե՞ս էր կարողանում...

Այդ մասին էլ ենք խոսել: Պատմում էր, որ տանը թռնում էր, պարբերաբար պարապում էր, որպեսզի կարողանար «Տաքսի տաքսի»-ում որոշ տեսարաններ հեշտ խաղալ: Եւ ամեն առավոտ իրենց տակի հարեւանը ասում էր. «Սվետիկ ջան, էլի դերդ էիր պարապո՞ւմ»:
Մանկանը բնորոշ անկեղծությամբ պատմում էր իր հարաբերությունների մասին մնացած արտիստների հետ եւ առանձնահատուկ շեշտում, որ բոլոր այն ասեկոսեները իբրեւ ինքն ու ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մելինե Համամջյանը վիճված էին, իրականությանը չէր համապատասխանում: «Ես ու Մելինեն շատ լավ բեմի գործընկերներ ենք»,- ասում էր: Շատ երկար կարող էր խոսել մեծանուն դերասան՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյանի մասին եւ հիշեր, թե ինչ խիստ էր, պահանջկոտ, որ բեմի վրա բոլորը իրենց դերերն ու ռեպլիկները ճիշտ կատարեին, սակայն ինքը միակն էր, ում Խաչվանքյանը թույլ էր տալիս իմպրովիզ անել եւ նա եւս մտնում էր այդ չնախատեսված խաղի մեջ: Ասում էր, որ իրենց համատեղ տեսարաններում շատ էին իմպրովիզները:

Բեմը սիրում էր իրեն, իսկ ինքը բեմին: Ակնհայտ էր:

—Այո, իսկապես: Չնայած նրան, որ իրեն շատ են հրավիրել հեռուստաթատրոն, հաղորդումներ վարելու, նա ընտրում էր բեմը, որտեղ զգում էր հանդիսատեսի սրտի տրոփյունը: Այդպես էր խոսում եւ պատմում բեմի մասին:

 

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Մեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասինՈւիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էինՌուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post»Ուիտկոֆը հայտարարություն է տարածել քւկրաինացիների հետ բանակցություններից մասին2026-ին Արևմուտքը կուժեղացնի ճնշումը Հարավային Կովկասի վրաՆոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված