Ուիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էին Ռուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post» Ուիտկոֆը հայտարարություն է տարածել քւկրաինացիների հետ բանակցություններից մասին 2026-ին Արևմուտքը կուժեղացնի ճնշումը Հարավային Կովկասի վրա Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ

Ներկայիս հայ-ռուսական հարաբերություններն աննախադեպ են. Բենիամին Մաթևոսյան

Ներքաղաքական

«Ի­րա­վունք»-ը զրու­ցել է «Պո­լի­տէ­կո­նո­միա» հե­տա­զո­տա­կան ինս­տի­տու­տի վեր­լու­ծա­բան, քա­ղա­քա­գետ ԲԵՆԻԱՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ հետ՝ անդ­րա­դառ­նա­լով հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ներ­կա­յիս դի­նա­մի­կա­յին, ինչ­պես նաեւ տա­րա­ծաշր­ջա­նա­յին այլ հար­ցե­րի:

— Վեր­ջին շրջա­նում հա­ճախ է քննարկ­վում, թե ար­տա­քին գոր­ծոն­նե­րը՝ հատ­կա­պես Ռու­սաս­տան-Ա­րեւ­մուտք մրցակ­ցութ­յու­նը, ինչ­պես են անդ­րա­դառ­նում Հա­յաս­տա­նի ներ­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րի վրա։ Դուք ի՞նչ գնա­հա­տա­կան կտաք այս ե­րե­ւույ­թին։

— Տե­սեք, երբ մենք խո­սում ենք ար­տա­քին գոր­ծոն­նե­րի ազ­դե­ցութ­յան մա­սին, պետք է հաս­կա­նալ, որ Հա­յաս­տա­նը փոքր եր­կիր է, որն իր աշ­խար­հագ­րա­կան դիր­քի եւ պատ­մա­կան ճա­կա­տագ­րի բե­րու­մով միշտ էլ գտնվել է ու­ժեղ կենտ­րոն­նե­րի շա­հե­րի հատ­ման կե­տում։ Եվ բնա­կան է, որ այս­տեղ ցան­կա­ցած խո­շոր խա­ղա­ցո­ղի քայլ ան­մի­ջա­կա­նո­րեն անդ­րա­դառ­նում է ներ­քին քա­ղա­քա­կան դաշ­տի վրա։

Օ­գոս­տո­սի 8-ին ստո­րագր­ված փաս­տա­թուղ­թը հենց դրա ա­մե­նա­վառ ա­պա­ցույց­նե­րից մեկն է։ Մենք տե­սանք, որ իշ­խա­նութ­յուն­նե­րը փոր­ձե­ցին ար­տա­քին աս­պա­րե­զում ի­րենց ըն­կալ­մամբ հա­ջո­ղութ­յու­նը վե­րա­ծել ներ­քա­ղա­քա­կան ռե­սուր­սի։ Ա­սա­ցին՝ ա­հա, մենք կա­րո­ղա­ցանք դի­վա­նա­գի­տա­կան մեծ ձեռք­բե­րում ու­նե­նալ, սա մեր կա­րո­ղութ­յուն­նե­րի ա­պա­ցույցն է։ Բայց ի­րա­կա­նում այդ քա­րոզ­չա­կան շղար­շը շատ ա­րագ ճեղք­վեց։ Վեր­ջին հար­ցում­նե­րի տվյալ­նե­րը հստակ ցույց տվե­ցին, որ հա­սա­րա­կութ­յու­նը ա­ռանձ­նա­պես չտրվեց այդ ո­գե­ւո­րութ­յա­նը. իշ­խա­նութ­յան վար­կա­նի­շը չորս տո­կո­սից ա­ճեց ըն­դա­մե­նը մի քա­նի տա­սա­նոր­դով։

­Սա շատ կա­րե­ւոր հան­գա­մանք է. ե­թե իշ­խա­նութ­յունն իր ա­մե­նա­մեծ խա­ղա­քար­տը դրեց սե­ղա­նին եւ չկա­րո­ղա­ցավ լրջո­րեն բարձ­րաց­նել վար­կա­նի­շը, ու­րեմն` այդ պա­հից սկսած այ­լեւս չկա այն ռե­սուր­սը, ո­րով կա­րե­լի էր ի­րա­կան ազ­դե­ցութ­յուն ու­նե­նալ։ Նույ­նիսկ վար­չա­կան ռե­սուր­սի կի­րառ­մամբ հնա­րա­վոր չի լի­նե­լու ա­պա­հո­վել էա­կան արդ­յունք։

­Հե­տե­ւա­բար՝ ար­տա­քին գոր­ծոն­ներն այս­տեղ ոչ թե պար­զա­պես լրա­ցու­ցիչ մի­ջա­վայր են, այլ ի­րա­կա­նում դառ­նում են իշ­խա­նութ­յան գո­յա­տեւ­ման հիմ­նա­կան մի­ջո­ցը։ Ն­րանք փոր­ձում են ցան­կա­ցած ար­տա­քին զար­գա­ցում ներ­քա­ղա­քա­կան դաշ­տում ներ­կա­յաց­նել որ­պես սե­փա­կան հաղ­թա­նակ եւ այդ­կերպ ամ­րապն­դել դիր­քե­րը։ Բայց հա­սա­րա­կութ­յու­նը զգում է, որ դա ամ­բող­ջութ­յամբ ի­րա­տե­սա­կան չէ։

— Այ­սինքն՝ օ­գոս­տո­սի 8-ի փաս­տա­թուղ­թը իշ­խա­նութ­յուն­նե­րի հա­մար ա­վե­լի շատ քա­րոզ­չա­կան հար­թակ էր, քան ի­րա­կան դի­վա­նա­գի­տա­կան հա­ջո­ղութ­յո՞ւն:

— Ա­յո՛։ Խոս­քը փաս­տաթղ­թի բո­վան­դա­կութ­յու­նից զատ այն քա­րոզ­չա­կան մթնո­լոր­տի մա­սին է, որ իշ­խա­նութ­յուն­նե­րը փոր­ձե­ցին ստեղ­ծել։ Ն­րանք կար­ծե­ցին, որ ե­թե կա­րո­ղա­նան հա­սա­րա­կութ­յա­նը ցույց տալ, որ Ա­րեւ­մուտ­քի հետ ձեռք են բե­րել ո­րո­շա­կի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն, ա­պա դա ինք­նա­բե­րա­բար կվե­րած­վի ներ­քա­ղա­քա­կան վստա­հութ­յան։ Բայց դա տե­ղի չու­նե­ցավ, ո­րով­հե­տեւ մարդ­կանց աչ­քում այդ փաս­տա­թուղ­թը ոչ թե բե­կում էր, այլ հեր­թա­կան քայլն այն քա­ղա­քա­կան գծի, որն ար­դեն ե­րեք-չորս տա­րի շա­րու­նակ տես­նում են։ Իսկ երբ ինչ-որ բան դառ­նում է «հեր­թա­կան», այն կորց­նում է իր ու­ժը։ Հա­սա­րա­կութ­յան հա­մար նո­րութ­յուն չէր, որ Փա­շին­յա­նի կա­ռա­վա­րութ­յու­նը փոր­ձում է Ա­րեւ­մուտ­քի հետ խո­րաց­նել հա­րա­բե­րութ­յուն­նե­րը։ Նո­րութ­յուն կլի­ներ, ե­թե այդ փաս­տա­թուղ­թը իր հետ բե­րեր կյան­քի ո­րա­կի տե­սա­նե­լի բա­րե­լա­վում կամ անվ­տան­գութ­յան ի­րա­կան ե­րաշ­խիք­ներ։ Մինչ­դեռ ժո­ղո­վուր­դը տե­սավ, որ ո­չինչ չի փոխ­վել. սահ­ման­նե­րը շա­րու­նա­կում են մնալ վտանգ­ված, անվ­տան­գութ­յու­նը չի ամ­րապնդ­վել, տնտե­սութ­յան մեջ նույն­պես լուրջ տե­ղա­շարժ չկա։ Այս պա­րա­գա­յում փաս­տա­թուղ­թը, որ­քան էլ իշ­խա­նութ­յու­նը փոր­ձեց այն ներ­կա­յաց­նել որ­պես «պատ­մա­կան ձեռք­բե­րում», ի­րա­կա­նում չդար­ձավ հան­րա­յին ո­գե­ւո­րութ­յան աղբ­յուր։

— Դուք նշե­ցիք նաեւ 2026 թվա­կա­նի գար­նա­նը սպաս­վող եվ­րո­պա­կան գա­գա­թա­ժո­ղո­վի մա­սին։ Ինչ­պի­սի՞ դեր կա­րող է դա ու­նե­նալ ներ­քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րում։

— Դա նույն­պես իշ­խա­նութ­յան քա­րոզ­չա­կան օ­րա­կար­գում տեղ է զբա­ղեց­նե­լու։ Ն­րանք կա­սեն` տե­սեք, Եվ­րո­պա­յի գա­գա­թա­ժո­ղովն անց­կաց­վում է Ե­րե­ւա­նում։ Սա նշա­նա­կում է, որ Հա­յաս­տա­նը դար­ձել է եվ­րո­պա­կան քա­ղա­քա­կա­նութ­յան մաս։ Մենք ոչ թե գնում ենք Եվ­րո­պա, այլ Եվ­րո­պան ար­դեն ե­կել է Հա­յաս­տան։ Սա շատ հար­մար հար­թակ է լի­նե­լու իշ­խա­նութ­յան հա­մար՝ ցույց տա­լու, թե ի­րենք մի­ջազ­գա­յին ճա­նա­չում ու­նեն, թե ի­րենք վստա­հե­լի գոր­ծըն­կեր են Ա­րեւ­մուտ­քի հա­մար։ Բայց կրկին պետք է շեշ­տեմ՝ սա քա­րոզ­չա­կան բնույթ է կրե­լու։ Հա­սա­րա­կութ­յու­նը կա­րող է հպար­տա­նալ, որ իր մայ­րա­քա­ղա­քում անց­կաց­վում է նման մի­ջո­ցա­ռում, բայց ե­թե նույն քա­ղա­քա­ցին շա­րու­նա­կում է ապ­րել սո­ցիա­լա­կան ծանր պայ­ման­նե­րում, այդ հպար­տութ­յու­նը եր­կար չի տե­ւի։

— Այ­սինքն՝ ըստ Ձեզ, ընդ­դի­մութ­յան հա­մար ա­մե­նաա­ռա­ջին քայ­լը պետք է լի­նի վստա­հութ­յուն ձեռք բե­րել Ռու­սաս­տա­նում եւ Ի­րա­նո՞ւմ։

— Ա­յո՛։ Այլ տար­բե­րակ ուղ­ղա­կի գո­յութ­յուն չու­նի։ Հա­յաս­տա­նը գտնվում է այն­պի­սի աշ­խար­հագ­րա­կան մի­ջա­վայ­րում, որ­տեղ փոքր երկ­րի ինք­նու­րույ­նութ­յուն հնա­րա­վոր է միայն հա­վա­սա­րակշռ­ված ար­տա­քին հա­րա­բե­րութ­յուն­նե­րի պայ­ման­նե­րում։ Ե­թե ընդ­դի­մութ­յու­նը հայ­տա­րա­րում է, որ ու­զում է փո­խա­րի­նել գոր­ծող իշ­խա­նութ­յա­նը, բայց միեւ­նույն ժա­մա­նակ չի կա­րո­ղա­նում ա­պա­հո­վել Ռու­սաս­տա­նի եւ Ի­րա­նի վստա­հութ­յու­նը, ա­պա նրա խոս­քը մնում է թղթի վրա։

­Կա­րե­ւոր է նաեւ հաս­կա­նալ, որ սա միայն ար­տա­քին քա­ղա­քա­կան հաշ­վարկ չէ. սա ներ­քա­ղա­քա­կան լե­գի­տի­մութ­յան հարց է։ Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րը տես­նում են, որ Ա­րեւ­մուտ­քը, Թուր­քիան եւ Ադր­բե­ջա­նը հստակ կանգ­նած են Փա­շին­յա­նի կող­քին։ Եվ շա­տե­րը, բնա­կա­նա­բար, հարց են տա­լիս` ե­թե ընդ­դի­մութ­յու­նը գա իշ­խա­նութ­յան, ինչ­պի­սի՞ հա­րա­բե­րութ­յուն­ներ կու­նե­նանք Ռու­սաս­տա­նի եւ Ի­րա­նի հետ։ Ե­թե այդ հար­ցին չկա հստակ պա­տաս­խան, ա­պա մար­դիկ դժվար թե վստա­հեն ընդ­դի­մութ­յա­նը։

— Պա­րոն Մա­թե­ւոս­յան, անդ­րա­դառ­նա­լով հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րին` Դուք հա­ճախ նշել եք, որ դրանք գտնվում են պատ­մա­կան մի­նի­մու­մի վրա։ Ի՞նչ նկա­տի ու­նեք։

— Ե­թե ու­զում ենք ճիշտ գնա­հա­տա­կան տալ, պետք է տես­նենք ժա­մա­նա­կագ­րութ­յու­նը։ Հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը միշտ էլ ու­նե­ցել են բարձր ու ցածր փու­լեր, բայց այն, ինչ մենք տես­նում ենք այ­սօր, ի­րա­կա­նում ան­նա­խա­դեպ է։

Իմ հա­մոզ­մամբ՝ առն­վազն 2021 թվա­կա­նի աշ­նա­նից սկսած՝ Հա­յաս­տա­նի իշ­խա­նութ­յուն­նե­րը ձեռ­նա­մուխ ե­ղան այն­պի­սի քա­ղա­քա­կա­նութ­յան, ո­րը քայլ առ քայլ տա­նում էր հա­րա­բե­րութ­յուն­նե­րի թու­լաց­մա­նը։ Եվ դա ար­վեց ոչ միայն ներ­քին քա­րոզ­չա­կան նպա­տակ­նե­րով, այ­լեւ Ադր­բե­ջա­նի հետ լուռ հա­մա­ձայ­նութ­յամբ։ Ն­րանք ստեղ­ծե­ցին քա­րոզ­չա­կան փու­չիկ, որ Հա­յաս­տա­նի բո­լոր խնդիր­նե­րի պատ­ճա­ռը Ռու­սաս­տանն է։

Այս քա­րոզ­չութ­յու­նը սպա­սար­կում էին նաեւ լրատ­վա­մի­ջոց­ներ ու, այս­պես կոչ­ված, փոր­ձա­գետ­ներ։ Հա­սա­րա­կութ­յան մի մա­սը սկսեց հա­վա­տալ այդ պատ­կե­րին։ Արդ­յուն­քում ստեղծ­վեց լե­գի­տի­մութ­յան մի պատ­րանք, ո­րի հի­ման վրա իշ­խա­նութ­յուն­նե­րը սկսե­ցին թու­լաց­նել հա­րա­բե­րութ­յուն­նե­րը Մոսկ­վա­յի հետ։

— Իսկ ո՞րն է այս քա­ղա­քա­կա­նութ­յան ա­մե­նա­վառ դրսե­ւո­րու­մը։

— Ա­մե­նա­վառ դրսե­ւո­րու­մը ե­ղավ այն ժա­մա­նակ, երբ իշ­խա­նութ­յուն­նե­րը, ըստ ի­րենց ըն­կալ­ման, հրա­ժար­վե­լով նո­յեմ­բե­րի 9-ի փաս­տաթղ­թից, գնա­ցին եւ օ­գոս­տո­սի 8-ին Միաց­յալ Նա­հանգ­նե­րում ստո­րագ­րե­ցին մի նոր փաս­տա­թուղթ։ Այդ փաս­տա­թուղ­թը հա­կա­սութ­յան մեջ է մտնում նո­յեմ­բե­րի 9-ի հայ­տա­րա­րութ­յան հետ։

­Սա ոչ միայն դի­վա­նա­գի­տա­կան քայլ էր, այ­լեւ հստակ քա­ղա­քա­կան ու­ղերձ`մենք այ­լեւս չենք ու­զում գոր­ծել Ռու­սաս­տա­նի հետ ձե­ւա­վոր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի շրջա­նա­կում։ Մենք ընտ­րում ենք այլ գոր­ծըն­կեր։

­Սա­կայն այս­տեղ կա մի կա­րե­ւոր հան­գա­մանք, ո­րը, իմ կար­ծի­քով, չեն հաս­կա­նում ո՛չ Հա­յաս­տա­նի, ո՛չ էլ Ադր­բե­ջա­նի քա­ղա­քա­կան վեր­նա­խա­վե­րը։ Ն­րանք կար­ծում են, թե շրջան­ցե­լով Ռու­սաս­տա­նին ու Ի­րա­նին, կա­րող են ա­մե­րի­կա­ցի­նե­րի հետ պայ­մա­նա­վոր­վել կո­մու­նի­կա­ցիա­նե­րի եւ դրանց վե­րահս­կո­ղութ­յան հար­ցում։ Բայց ո՞վ է ա­սել, որ Ռու­սաս­տա­նը չի կա­րող ա­նել նույ­նը՝ շրջան­ցե­լով Հա­յաս­տա­նին ու Ադր­բե­ջա­նին։

­Ռու­սաս­տա­նը մեծ խա­ղա­ցող է, եւ ե­թե տես­նի, որ ի­րեն դուրս են թող­նում գոր­ծըն­թաց­նե­րից, նա կա­րող է գնալ սե­փա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի ԱՄՆ-ի հետ՝ ա­ռանց մեզ հաշ­վի առ­նե­լու։ Եվ դա կլի­նի վստա­հութ­յան զրո­յա­կան մա­կար­դա­կի ա­մե­նա­վառ դրսե­ւո­րում­նե­րից մե­կը։

— Կար­ծում եք` մենք կա­րող ենք հայտն­վել մի ի­րա­վի­ճա­կում, երբ Հա­յաս­տա­նը դուրս կմնա խո­շոր պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի՞ց։

— Ցա­վոք, դա ար­դեն գրե­թե ի­րա­կա­նութ­յուն է։ Երբ դու քան­դում ես հա­րա­բե­րութ­յուն­նե­րը քո ա­վան­դա­կան գոր­ծըն­կեր­նե­րի հետ՝ ա­ռանց այ­լընտ­րան­քա­յին ա­մուր հիմք ստեղ­ծե­լու, դու ինք­նա­բե­րա­բար դառ­նում ես թույլ օ­ղակ։ Իսկ մի­ջազ­գա­յին քա­ղա­քա­կա­նութ­յան մեջ թույլ օ­ղա­կը միշտ կորց­նում է նա­խա­ձեռ­նութ­յու­նը։

­Հա­յաս­տա­նի իշ­խա­նութ­յուն­նե­րը մտա­ծում են, թե ե­թե կա­րո­ղա­նան Ա­րեւ­մուտ­քի հետ ստո­րագ­րել փաս­տա­թուղթ, ա­պա դա կփո­խա­րի­նի Ռու­սաս­տա­նի ա­ջակ­ցութ­յա­նը։ Բայց ի­րա­կա­նում Ա­րեւ­մուտ­քը շատ լավ հաս­կա­նում է Հա­յաս­տա­նի սահ­մա­նա­փակ հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը։ Ն­րանք մեզ չեն վե­րա­բեր­վում որ­պես հա­վա­սար գոր­ծըն­կեր, այլ որ­պես գոր­ծիք տա­րա­ծաշր­ջա­նում ի­րենց քա­ղա­քա­կա­նութ­յու­նը ա­ռաջ տա­նե­լու հա­մար։

Այս պայ­ման­նե­րում Հա­յաս­տա­նը հայտն­վում է շատ վտան­գա­վոր ի­րա­վի­ճա­կում. կորց­նում է Ռու­սաս­տա­նի վստա­հութ­յու­նը, բայց ի­րա­կա­նում չի ստա­նում Ա­րեւ­մուտ­քի պաշտ­պա­նութ­յու­նը։ Սա հենց այն ի­րա­վի­ճակն է, որ կա­րե­լի է ան­վա­նել պատ­մա­կան մի­նի­մում։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ուիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էինՌուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post»Ուիտկոֆը հայտարարություն է տարածել քւկրաինացիների հետ բանակցություններից մասին2026-ին Արևմուտքը կուժեղացնի ճնշումը Հարավային Կովկասի վրաՆոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված