Մեքենան մտել է հացի խանութ. Տեսանյութ Ինչ փոխվեց, որ Զելենսկին ԱՄՆ-ի համար «արդեն փոքրիկ անշնորհակալ կեղտի կտոր» է Ինչու հանկարծ Միրզոյան Արարատը հիշեց հայ-ռուսական եղբայրության մասին Ադրբեջանը պատրաստվում է ռազմական սադրանքի Հայաստանի դեմ՝ ուշադրությունը հիջաբի հարցից շեղելու համար. Իրանական աղբյուր «Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունը Մեր տանը բոլորը ազաբ են՝ ես, պապաս, հորքուրս. Ռաֆայել Երանոսյան. տեսանյութ Կիեւի ողջ մետրոն հոսանքազրկված է Կիեւի «Հյուսիսային» կամուրջը կրկին հարձակման է ենթարկվել (Տեսանյութ) Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան Խոզ մի՛ եղիր․ ԶԱՐՄԱՆՔ

«Հրապարակ». Հայկ Սարգսյան-Ալեն Սիմոնյան հակամարտության ընթացքում մի ուշագրավ դրվագ «բացահայտվեց»

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկ Սարգսյան-Ալեն Սիմոնյան հակամարտության ընթացքում մի ուշագրավ դրվագ «բացահայտվեց», որը երկու օր է՝ ծածուկ քննարկում են ՔՊ-ականները:

Հայկ Սարգսյանը նախօրեին իր ճեպազրույցի ընթացքում հրապարակավ թիմին մեղադրեց իր հասցեին կեղծիք տարածելու մեջ, ասաց, որ համագումարից առաջ լրատվամիջոցներում հայտնված անանուն նամակի առթիվ կուսակցության տարածած հայտարարության մեջ առկա մի պնդում չի համապատասխանում իրականությանը։

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանի նկատմամբ ՔՊ վարչությունում վարույթ հարուցելու եւ խիստ նկատողություն տալու վերաբերյալ արված հայտարարության մեջ ասված էր. «Հայկ Սարգսյանը նույնպես դիմում է ներկայացրել՝ Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին։ Վերահսկող հանձնաժողովը Հայկ Սարգսյանին երկու անգամ հրավիրել է իր դիմումի շուրջ բացատրություններ ներկայացնելու համար, սակայն նա չի կարողացել ներկայանալ՝ ՀՀ-ում չգտնվելու պատճառով»։ Սարգսյանն ասաց, որ ինքը որեւէ առաջարկ չի ստացել կուսակիցներից՝ իր դիմումի շուրջ պարզաբանումներ ներկայացնելու համար։ «Ես խնդրել եմ մեր կուսակցությանը՝ խմբագրել այդ հատվածը, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ Հայկ Սարգսյանը դիմել է, բայց չի ցանկանում մասնակցել դիմումի քննարկմանը»։
Սակայն նշենք, որ երեկվա դրությամբ ՔՊ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարությունը չէր խմբագրվել։

Մեզ ասացին, որ Հայկ Սարգսյանի այս հայտարարությունը թիմում վատ են ընդունել եւ անհետեւանք չեն թողնելու։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ