Ռուսական ավիացիան ճշգրիտ հարված է հասցրել Դնեպրոպետրովսկում` Դնեպր գետի վրայով անցնող կամրջին ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Սերգեյ Լավրովի` Իրան կատարած այցի ժամանակ քննարկված հարցերից մեկը հարստացված ուրան Ռուսաստան արտահանելու հնարավորությունն էր Ֆրանսիայի զանգվածային բողոքի ցույցերն ակտիվորեն տարածվել են նաև Իտալիայում 14 տոննա կշռող ամերիկյան ռումբի տեխնոլոգիան մեր տրամադրության տակ է. ԻՀՊԿ–ի գեներալ Ձեռնարկվում են միջոցառումներ անձին հայտնաբերելու ուղղությամբ․ ՆԳՆ՝ Երևանում՝ ավտոբուսում, միջադեպի մասին Ռուսական բանակը Զապորոժեի հարավային ճակատում գրավել է ռազմավարական Օմելնիկ բնակավայրը ԱՄՆ-ն կրկին չի զգուշացրել Կիևի վրա բալիստիկ հարվածի մասին. Ուկրաինայի զինված ուժեր Մակրոնը փախել է այրվող Ֆրանսիայից. Փորձագետներ Մենք միջուկային զենքի մասին համաձայնագիր կկնքենք Ռուսաստանի և Չինաստանի հետ. Թրամփ

«Համաներում 2025». փաստաբան Նարեկ Ալոյանը նախաձեռնությամբ է հանդես եկել

Իրավական
«Հարգելի ընկերներ, իմ 8 տարվա փաստաբանական գործունեության ընթացքում ես օգնել եմ դժվարին իրավիճակում հայտնված բազմաթիվ մարդկանց` անմեղ մարդկանց, ընդդիմադիր ակտիվիստների և քաղաքական գործիչների, գործարարների, երբեմն նաև հանցագործների և այլոց։ Բազմաթիվ դեպքերում մարդկանց օգնել եմ նաև անվճար։
 
Փաստաբանությունն ինձ համար առաջնահերթ իրավապաշտպան գործունեություն է և այդ տրամաբանության մեջ ես այժմ իրականացնում եմ նախագիծ, որի շրջանակում առաջնահերթ ակնկալում եմ այն մարդկանց աջակցությունը, որոնց ինքս օգնել եմ ժամանակին։ Արդարադատության համակարգի թերությունների հետևանքով այժմ բանտերում են գտնվում բազմաթիվ անմեղ մարդիկ։ Ցավոք, բանտը հաճախ ոչ թե ուղղում է մեղավոր անձանց, այլ խեղում է ճակատագրեր, իսկ բանտում հայտնված անմեղ մարդկանց ճակատագրերն առանձին, չափազանց ցավոտ թեմա են։
 
Տարբեր պատճառներով կարծում եմ, որ այժմ առկա են համաներում հայտարարելու նախադրյալներ, ուստի՝ խնդրում եմ միանալ իմ նախաձեռնությանը` միանալով «Համաներում2025» տելեգրամ ալիքին։ Շնորհակալ կլինեմ նաև այս գրառումը տարածելու համար», - գրել է փաստաբան Նարեկ Ալոյանը:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ