Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից «Իրավունք». «Ասում էի չէ՞, մեր մայլեն էլ ա հարսանիք լինելու». Տիրադավների մոտ նոր ոգեւորության շրջան է մեկնարկել «Իրավունք». «Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր». ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն

Վարդան Ղուկասյանը խոստանում է հեղափոխություն սկսել Գյումրի քաղաքից և կառավարությանը դատի տալ

Ներքաղաքական

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ իշխանություններին թույլ չեն տալու Հայաստանը դարձնել թուրքական վիլայեթ։

«Միտումնավոր եք անում, որ մարդ չմնա էստեղ, որ երկիրը դարձնեք թուրքական վիլայեթ։ Չի՛ ստացվելու»,- իշխանության սխալները թվարկելուց հետո՝ ասաց Ղուկասյանը, ապա հայտարարեց՝ Գյումրիից են սկսելու հեղափոխությունը։

«Իրենցից ոչ վախեցող կա, ոչ քաշվող կա, մենք պատրաստ ենք։ Եթե ուզում է (Փաշինյանը-խմբ․)՝ հեղափոխությունը սկսվի Գյումրի քաղաքից, ես դա իրենց խոսք եմ տալիս, ինչ ուզում է, թող լինի, ինչ ուզում են, թող անեն։ Կտեսնենք, թե ժողովուրդը ինչ կանի, մնացածը թողնում եմ ժողովրդին։ Սա արդեն վերջն է, սրանից էն կողմ էլ չափ ու սահման չկա»,-ասաց նա։

Ղուկասյանը հայտարարեց նաև, որ դատի է տալու կառավարությանը․

«Պատրաստվում եմ մոտ օրերս դատի տալ ՀՀ կառավարությանը։ Անկախությունից հետո նման քաղաքապետ չի եղել այս երկրում, ով դատի կտար կառավարությանը։

58 միլիարդ դրամ Գյումրիից տանում են պետական բյուջե, վերադարձնում են 4 միլիարդը։ Նրանք մեր քաղաքին պետք է 27 միլիարդ դրամ բյուջե հատկացնեն, բայց 4 միլիարդն են միայն տալիս։ Դրա համար դատի եմ տալու կառավարությանը»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ