ԵՐԿՐԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՑ ԱՆԺԱՄԱՆԱԿ ՀԵՌԱՑԵԼ Է ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ ՊԱՎԼԻԿ ՂԱՐՍԼՅԱՆԸ
ՍպորտՀայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիան խորը վշտով տեղեկացնում է, որ 63 տարեկանում, երկարատև հիվանդությունից հետո, երկրային կյանքից անժամանակ հեռացել է Հայկական բռնցքամարտի լավագույն մարզիչներից մեկը ՀՀ վաստակավոր մարզիչ ՊԱՎԼԻԿ ՂԱՐՍԼՅԱՆԸ։ Նրա դերը անչափ մեծ է հայկական բռնցքամարտի զարգացման գործում։ Նրա սաները մշտապես փայլել են Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, նվաճելով ամենաբարձր հարգի մեդալներ։ Ղարսլյանը երկար տարիներ եղել է նաև Հայաստանի հավաքականների մարզչական շտաբում։ Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիան ցավակցություն է հայտնում ընտանիքին, հարազատներին, այնպես էլ հայկական բռնցքամարտի ամբողջ ընտանիքին։Iravunk. com - ը, ևս ցավակցում է հարազատներին, սաներին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
