Ռուսական ավիացիան ճշգրիտ հարված է հասցրել Դնեպրոպետրովսկում` Դնեպր գետի վրայով անցնող կամրջին ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Սերգեյ Լավրովի` Իրան կատարած այցի ժամանակ քննարկված հարցերից մեկը հարստացված ուրան Ռուսաստան արտահանելու հնարավորությունն էր Ֆրանսիայի զանգվածային բողոքի ցույցերն ակտիվորեն տարածվել են նաև Իտալիայում 14 տոննա կշռող ամերիկյան ռումբի տեխնոլոգիան մեր տրամադրության տակ է. ԻՀՊԿ–ի գեներալ Ձեռնարկվում են միջոցառումներ անձին հայտնաբերելու ուղղությամբ․ ՆԳՆ՝ Երևանում՝ ավտոբուսում, միջադեպի մասին Ռուսական բանակը Զապորոժեի հարավային ճակատում գրավել է ռազմավարական Օմելնիկ բնակավայրը ԱՄՆ-ն կրկին չի զգուշացրել Կիևի վրա բալիստիկ հարվածի մասին. Ուկրաինայի զինված ուժեր Մակրոնը փախել է այրվող Ֆրանսիայից. Փորձագետներ Մենք միջուկային զենքի մասին համաձայնագիր կկնքենք Ռուսաստանի և Չինաստանի հետ. Թրամփ

Երկնակամարում նոր նարկոբարո՞ն է հայտնվել․ 3 էկոպարեկ է կալանավորվել

Իրավական
Լրագրող ԼԻԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ գրում է. 
 
«Էկոպարեկային ծառայության Սյունիքի ստորաբաժանման էկոպարկները Երևան են տեղափոխել ավելի քան 25 կիլոգրամ թմրանյութ, որը Իրանի սահմանից նետվել է դեպի Հայաստան։
 
ՀՀ քննչական կոմիտից տեղեկությունը հաստատեցին՝ քրեական վարույթի շրջանակներում 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը): Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
 
Ինձ պատմեցին, որ դեպքը բացահայտվելուց հետո Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը կառույցի վերին օղակներում աշխատանքից ազատել է մի քանի աշխատակիցների, ենթադրաբար հետքերը իր վրայից «ցրելու» համար։ Կիրակոսյանը իրար է խառնվել, մի շարք ազատումներ է արել՝ ցույց տալու համար, որ ինքը կապ չունի թմրանյութի պատմության հետ։ Սակայն բնական հարց է առաջանում, ինչպե՞ս կարող է Կիրակոսյանը կապ չունենալ դրա հետ, եթե տոտալ վերահսկողություն ունի Էկոպարեկայն ծառայության վրա։
 
Չխախտելով անմեղության կանխավարկածը, եթե նույնիսկ մի պահ համարենք, որ Վլադիմիր Կիրակոսյանն իսկապես կապ չունի այս հանցավոր արարքի հետ, գոնե փաստ է, որ կառույցի ղեկավարն այն աստիճանի տեղում չէ, որ իր ենթակաները զբաղվում են միջազգային նարկոբիզնեսով։ Իշխանությունը գլուխ է գովում, թե հարյուրավոր միլիոն դրամի ծախսեր է կատարել, ստեղծել է նոր կառույց, որը պետք է զբաղվի բնության պահպանությամբ, սակայն կառուցի աշխատակիցները, պետության անվան տակ, ենթադրաբար նարկոկարտելի մաս են դարձել:
 
Ինչու՞ է իշխանությունը փորձում դեպքը ծածկադմփոց անել եւ փրկել Կիրակոսյանին, ո՞վ է նրա հզոր հովանավորը, որ անգամ իր ընկեր Սիմիդյանը հեռացվեց նախարարի պաշտոնից, բայց Կիրակոսյանը մինչ այսօր պահպանում է իր ազդեցությունը և վերահսկողությունը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմի վրա»։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ