Մեքենան մտել է հացի խանութ. Տեսանյութ Ինչ փոխվեց, որ Զելենսկին ԱՄՆ-ի համար «արդեն փոքրիկ անշնորհակալ կեղտի կտոր» է Ինչու հանկարծ Միրզոյան Արարատը հիշեց հայ-ռուսական եղբայրության մասին Ադրբեջանը պատրաստվում է ռազմական սադրանքի Հայաստանի դեմ՝ ուշադրությունը հիջաբի հարցից շեղելու համար. Իրանական աղբյուր «Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունը Մեր տանը բոլորը ազաբ են՝ ես, պապաս, հորքուրս. Ռաֆայել Երանոսյան. տեսանյութ Կիեւի ողջ մետրոն հոսանքազրկված է Կիեւի «Հյուսիսային» կամուրջը կրկին հարձակման է ենթարկվել (Տեսանյութ) Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան Խոզ մի՛ եղիր․ ԶԱՐՄԱՆՔ

«Հրապարակ». Աղազարյանն ու Ասլանյանը չեն միանում իմպիչմենտին

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի թիմը, որն ամիսներ շարունակ թմբկահարում էր իմպիչմենտի մասին եւ Փաշինյանին հեռացնելու միակ խոչընդոտը համարում էր «Հայաստան» դաշինքի չմիանալը, օրեր առաջ ստացավ բաղձալի ստորագրությունները: Սակայն դրանից հետո քայլի մասին տեղեկատվություն չկա։

Բանն այն է, որ «Պատիվ ունեմ» դաշինքը անգամ 36 ստորագրությունը չունի՝ իմպիչմենտի նախագիծն ԱԺ-ում շրջանառության մեջ դնելու համար: 2 ընդդիմադիր խմբակցությունները միասին ունեն 34 ստորագրություն։

Մեր տեղեկություններով՝ վերջին օրերին «Պատիվ ունեմ»-ի վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը փորձում է համոզել ՔՊ-ից հեռացած եւ ՄԱՍ կուսակցություն հիմնած անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանին եւ Հակոբ Ասլանյանին, որ ստորագրեն, եւ գոնե 36 ստորագրությունը հավաքվի։ Սակայն Աղազարյանը լսումների ժամանակ էլ հայտարարեց՝ եթե իրենք չվստահեցին իր առաջարկած իմպիչմենտի գործընթացին, որով վարչապետի թեկնածու էր առաջարկում Էդմոն Մարուքյանին՝ հայտարարելով, որ «Մարուքյանը Նիկոլ 2» է, ինչո՞ւ պիտի ինքը վստահի նրանց եւ Սերժ Սարգսյանին:

Նախօրեին երեւանյան սրճարաններից մեկում Դավիթ Համբարձումյանին եւ Աղազարյանին կրկին միասին են տեսել, սակայն Աղազարյանն իր դիրքերից մի միլիմետր չի զիջել։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ