Flightrada. ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղակայում մեծ քանակությամբ ավիացիա
ՄիջազգայինFlightradar-ի տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղակայում մեծ թվով կործանիչներ և լիցքավորող ինքնաթիռներ։
Վերջին անգամ ԱՄՆ օդային ակտիվության նման բարձր մակարդակ գրանցվել է այս տարվա հունիսին` Իրան-Իսրայել պատերազմի սկսվելուց առաջ։ Հնարավոր է, որ ԱՄՆ-ն շուտով փորձի հարձակվել Իրանի ստորգետնյա միջուկային օբյեկտների կամ լեռներում գտնվող հուսիթ ապստամբների բազաների վրա, որտեղ հավաքվում են անօդաչու թռչող սարքեր և հիպերձայնային հրթիռներ։
Ակտիվ ռազմական գործողությունների մեկ այլ նախանշան է, այսպես կոչված, «Պենտագոնի պիցցայի ինդեքսի» կտրուկ աճը, որը արտացոլում է ԱՄՆ Պատերազմի նախարարության աշխատանքի հրատապությունն ու ինտենսիվությունը։
