Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում ՔՊ-ական ռասիզմ Պետական համակարգը, համայնքային բյուջեն չենք ծառայեցնելու` ինչ-որ մեկի նեղ շահի համար. Ջերմուկ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր Հոկտեմբերի 19. Աստծո խոսք Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին

Հենրիկ Մալյանի 100 ամյակը նշվեց անաղմուկ

Մշակութային

Հայ նշանավոր կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Հենրիկ Մալյանի 100-ամյակը շատ համեստ նշվեց Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում: Միջոցառմանը ներկա էին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, փոխնախարար Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, անվանի դերասաններ:
Возможно, это изображение 5 человек

Վարպետի դուստրը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ՆԱՐԻՆԵ ՄԱԼՅԱՆԸ, հոր մասին խոսելիս՝ չկարողացավ թաքցնել հուզմունքը. «Ինձ համար շատ դժվար է խոսել Մալյանի մասին: Նա ձեզ համար Մալյանն է, ով ռեժիսոր է, արարող, իսկ ինձ համար իմ հայրն է: Ես ամենուր եմ տեսնում նրան՝ էկրանին, նկարներով, ֆիլմերի մեջ ներդրումով եւ ամեն անգամ հուզվում եմ: Դժվար է ասել, բայց կներեք, պիտի ասեմ՝ իսկապես, մեծ մարդ է եղել Մալյանը»:

Մալյանի արվեստը խորապես ազգային էր, բայց նաեւ համամարդկային: Նրա ֆիլմերը սերունդների համար մնացին, որպես հայ իրականության, բնության ու հոգեբանության յուրահատուկ հայելի, իսկ ֆիլմերում հնչող թեւավոր խոսքերը հայ հասարակությունը հիշում եւ կիրառում է մինչ օրս:

«Առ այսօր անծանոթ մարդիկ եւ ոչ արվեստի բնագավառից, ինձ կանգնեցնում են փողոցում եւ այնպիսի հուշեր են պատմում Մալյանի մասին, որոնք ոչ միայ հաճելի են, այլ՝ հուզիչ»,- ասաց Նարինե Մալյանը:

«Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ», «Եռանկյունի», «Քառանիստ սեղան» եւ շատ ու շատ ֆիլմեր Մալյանի աչքերով այժմ սերունդները տեսնում եւ գնահատում են՝ հասկանալով, հասարակ մարդուն, գյուղացուն, քաղաքի ոստիկանին, հայրիկին, ծաղրածուին...

«Մալյանը միայն կինոռեժիսոր չէր, նա նաեւ հայկական արվեստի ու հայ ժողովրդի դեսպանն էր: Ահավոր շատ էր սիրում մեր ազգը: Իր աշխատասենյակում մի փոքր պահարան ունենք, որտեղից մինչ օրս գտնում եմ լուսանկարներ, որտեղ մեր հայ ազգի նկարներն են: Ամեն թերություն ցավով էր ընդունում: Նա ցանկանում էր հային տեսնել իդեալական վիճակում, որն իր կինոմատոգրաֆիայի միջոցով կարողացել է փոխանցել»,- իր խոսքն ավարտելով՝ ասաց Մալյանի դուստրը:

Возможно, это изображение 4 человека

Հենրիկ Մալյանի 100 ամյակը նշվեց անաղմուկ, փոքրիկ դահլիճում, որտեղ աթոռների կեսը ազատ էին...

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ