Առանց ընդդիմադիր՝ գեղի սինդրոմ. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիՊԻՂԱՏՈՍՆ Ա ՊԱԿԱՍՈՒՄ
(ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԻՆ 2 ՏԱՐԻ 6 ԱՄԻՍ ԺԱՄԿԵՏՈՎ ԱԶԱՏԱԶՐԿԵԼՈՒ` ԴԱՏԱԽԱԶԻ ՊԱՀԱՆՋԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ թեոլոգների` Միքայել սրբազանի բախտը բերել ա, որ դատախազը դատարանից չի պահանջում իրեն խաչել։
**
ՀԵՐՔՈՒՄ
Փաստաբանների պալատից հայտնում են, որ այն լուրերը, ըստ որոնց, Միքայել սրբազանի փաստաբաններից մեկը նրան մինչեւ աքլորականչ երեք անգամ ուրացել է, չի համապատասխանում իրականությանը։
**
ԱՊԱԿԱՏԱՐ ՑԱՆԿԱԼԻ
(ՓԱՐԱՔԱՐՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ ՀԱՐՑԵՐ Է ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ, ՈՐՈՆՔ ԻՆՁ ԷԼ ԵՆ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ ՈՒ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՐԵԼ. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քաղտեխնոլոգների, եթե ժամանակին Ալամ Կալապետյանը Փարաքարը փակեր, ապա Նիկոլը այսօր չէր անհանգստանա։
**
ԴԱՍԱԿԱՆ
( ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐԸ Հ1-Ի ԵԹԵՐՈՎ ՓԱՐԱՔԱՐԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ՎԵՆԴԵՏԱ» ՈՐԱԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Փաշինյանի ասածը` ինձ համար օրենք ա։
**
ԱՌԱՆՑ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԳԵՂԻ ՍԻՆԴՐՈՄ
(ՆԻԿՈԼԻ ԿՈՂՄԻՑ` 2026 ԹՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քաղտեխնոլոգների` նման ընդդիմության առկայության պայմաններում Նիկոլին հաղթելու համար արդեն ոչ մեխ ա պետք, ոչ` չագուջ։
**
ՆԻԿՈԼԻ ԳՈՐԾԸ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ՄԱՍՈՎ ԿԻՍԱՏ Է ՄՆԱՑԵԼ
(ՆԻԿՈԼԸ ՍԱՂՄՈՍՆԵՐ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒՑ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ԱՄԵՆ ԻՆՉ ԴԵՌ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻՑ Է ՍԿՍՎԵԼ)
Կառավարությունից հայտնում են, որ Նիկոլը Մատենադարանի դիմացից Մեսրոպ Մաշտոցի արձանը հանել տարել է ԱԱԾ մեկուսարան` Սամվել Կարապետյանի խուց:
**
ԱՎԵՏԱՐԱՆ` ԸՍՏ ՀՈՒԴԱՅԻ
Ըստ 12 առաքյալների` Նիկոլը հայտարարել է, որ Հայաստանի բոլոր դժբախտությունները ոչ միայն Մեսրոպ Մաշտոցից է սկսվել, այլ նաեւ Նոյ նահապետից, որը Արարատից իջնելուց Թուրքիայի կողմ գնալու փոխարեն` Արարատյան դաշտ է իջել:
**
ՔԱՆԴՈՂ ԲՐԻԳԱԴԻ ԲՐԻԳԱԴԱՎԱՐԸ
Ըստ թուրքական հատուկ ծառայությունների` Նիկոլը Աննա Հակոբյանին ուղարկել է Չինաստան, որ այնտեղի ժողովրդին էլ պառակտի եւ սեւ ու սպիտակի վերածի:
**
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ, ԿԱՄ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ԴԱՎԱՃԱՆԸ
Ըստ կոնսպերոլոգների` ժամանակին <<Մարտի 1>>-ի գործով մեղադրյալ Նիկոլ Փաշինյանը իրավապահների կողմից թաքնվելուց իր կամքով չի հանձնվել իրավապահներին, այլ իրեն թաքստոց տրամադրողներին դավաճանելուց հետո` էլ տեղ չի ունեցել մնալու, դրա համար գնացել հանձնվել է:
**
ՄԵՂԱՅԱԿԱՆ
Գողական աշխարհից հայտնում են, որ Նիկոլի հանդեպ ազատազրկված ժամանակ իր խցի դատապարտյալները որ իրենց խոստացվածը արած լինեին, հիմա երկիրը խղճուկ վիճակում չէր լինի:
