Ֆուտբոլը վաղ մտավ իմ կյանք և անմիջապես դարձավ երազանք. Մխիթարյան
Սպորտ
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է, թե որ ոլորտներում կփորձեր ուժերը` ֆուտբոլը չընտրելու դեպքում.
«Եթե չլինեի ֆուտբոլիստ, կարող էի իրավաբան դառնալ կամ տնտեսագիտության ոլորտում աշխատել, բայց ֆուտբոլը վաղ մտավ իմ կյանք, և անմիջապես դարձավ երազանք, որը ես վճռականորեն հետապնդեցի։
Հայրս ինձ առաջին անգամ գնդակը տվեց, երբ չորս տարեկան էի։ Այդ պահից սկսած՝ ֆուտբոլը երբեք դուրս չի եկել իմ կյանքից։ Մանկության տարիներին ես խաղում էի առաջևի գծում և փորձում էի հնարավորինս շատ գոլեր խփել՝ փորձելով ընդօրինակել նրան։ Իմ կարիերայի ընթացքում ես միշտ խաղացել եմ առավելագույն նվիրումով՝ խաղի մեկնարկային սուլիչից մինչև ավարտը»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում fcinternews-ը։
