Հայաստան ենք գնում՝ հաղթանակի հասնելու նպատակով. «Ռիեկայի» գլխավոր մարզիչը` «Նոայի» դեմ խաղի մասին
Սպորտ«Ռիեկայի» գլխավոր մարզիչ Վիկտոր Սանչեսը կարծիք է հայտնել Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում «Նոայի» դեմ կայանալիք խաղի մասին, հայտնում է Խորվաթիայի չեմպիոնի կայքը:
«Մենք շատ մոտիվացված ենք և հավատում ենք, որ կարող ենք լավ մեկնարկել Կոնֆերենցիաների լիգայում: Հայաստան ենք գնում՝ հաղթանակի հասնելու նպատակով:
«Նոայի» կազմում կան ուժեղ ֆուտբոլիստներ: Մեզ բարդ խաղ է սպասում, բայց պատրաստվում ենք հնարավորինս լավ խաղալ, օգտվել մրցակցի սխալներից և, մեր ուժեղ կողմերը ցուցադրելով, հասնել դրական արդյունքի»,- ասել է իսպանացին:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
