Դժվար խաղ է լինելու Հայաստանում. Ռադելիչը` «Նոայի» դեմ ԿԼ խաղի մասին
Սպորտ«Ռիեկայի» պաշտպան Ստեպան Ռադելիչը կարծիք է հայտնել «Նոայի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում կայանալիք խաղի վերաբերյալ, հայտնում է Խորվաթիայի չեմպիոնի կայքը:
«Անկասկած, դժվար խաղ է լինելու Հայաստանում: Իրավիճակը մեզ համար լավագույնը չէ, բայց մենք պատրաստ ենք և կպայքարենք՝ 3 միավորի համար: Հուսով եմ՝ այդ հանդիպումը շրջադարձային կետ կդառնա: Եվրագավաթային խաղերը միշտ տարբերվում են ներքին առաջնության հանդիպումներից: Ամեն ինչ անելու ենք՝ հաղթանակներին վերադառնալու համար»,- ասել է բոսնիացին:
«Նոա» - «Ռիեկա» խաղը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին, ժամը 21:00-ին։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
