Փաշինյանը կոչ է անում բողոքի ակցիաներ կազմակերպել Գազամատակարարման պլանային ընդհատումներ Գնացեք և դեմ քվեարկեք այն անձին, ով կբանեցնի վարչական լծակներ, ճնշումներ, աշխատանքի կամ կաշառքի խոստում կտա, թեկուզ ՔՊ-ական թեկնածու Հոկտեմբերի 20. Աստծք խոսք Բանակցությունների կողմնակիցները պատրաստ են Իրանի հարստացված ուրանը փոխանակել Թրամփի ստորագրությամբ ևս մեկ անարժեք թղթի հետ. Իրանցի փորձագետ Թրամփը հայտնեց Պուտինի և Սի Ցզինպինի հետ եռակողմ հանդիպման ծրագրերի մասին Եվրոպան կարող է Պուտինին առաջարկել պատերազմը դադարեցնելու երկու տարբերակ. Financial Times «Հրապարակ»․ Թանկարժեք վագր՝ Արսեն Թորոսյանին «Ժողովուրդ». Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն «Իրավունք». Եկեղեցու դեմ արշավի նոր փուլի մեկնարկը կտրվի նոյեմբերից

Ծառայողներից մեկի առողջությանը պատճառվել է էական վնաս. Ինչ է տեղի ունեցել իրականում «Արթիկ» ՔԿՀ-ում սեպտեմբերի 25-ին. Բացառիկ

Իրավական

Առավոտյան մամուլը «Ի՞նչ «դեբոշ» է եղել «Արթիկ» ՔԿՀ-ում, որն ավարտվել է ծեծկռտուքով» վերտառությամբ հրապարակում էր կատարել, անդրադառնալով «Արթիկ» ՔԿՀ-ում տեղի ունեցած կալանավորների եւ ծառայությունն իրականացնող աշխատակիցների միջեւ տեղի ունեցած միջադեպին։

Իրականում ի՞նչ է տեղի ունեցել, որքանո՞վ տարածված տեղեկատվությունը աղերս ունի իրականության հետ «Իրավունքը» դիմել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության վարչության հանրային կապերի բաժնի պետ,  Արդարադատության փոխգնդապետ Նոնա Նավիկյանին, ով ներկայացնելով օբյեկտիվ իրականությունը փաստեց.

-2025 թվականի սեպտեմբերի 25-ին ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Վ. Գ.-ն դրսևորել է բացահայտ ագրեսիվ վարքագիծ՝ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով բուժքրոջ և քրեակատարողական ծառայողների հասցեին։
Վերջինս նաև հրահրել է այլ դատապարտյալների միջամտել իր գործողություններին, ինչի հետևանքով մի քանի դատապարտյալ ևս միացել են անօրինական գործողություններին՝ հայհոյանքներ հնչեցնելով ծառայողների նկատմամբ։
Ի պատասխան քրեակատարողական ծառայողների բազմակի պահանջներին՝ դադարեցնել ներքին կանոնակարգի խախտումները՝ դատապարտյալները դիմել են ֆիզիկական բռնության՝ քաշքշելով և հարվածներ հասցնելով ծառայողներին։
Օրինազանցության դադարեցման նպատակով դատապարտյալների նկատմամբ կիրառվել են հատուկ միջոցներ, և ֆիզիկական ուժ կիրառելու արդյունքում վերջիններս տեղափոխվել են պատժախցեր։
Դատապարտյալների անօրինական գործողությունների հետևանքով ծառայողներից մեկի առողջությանը պատճառվել է էական վնաս։ 
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի հատկանիշներով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ