Մեքենան մտել է հացի խանութ. Տեսանյութ Ինչ փոխվեց, որ Զելենսկին ԱՄՆ-ի համար «արդեն փոքրիկ անշնորհակալ կեղտի կտոր» է Ինչու հանկարծ Միրզոյան Արարատը հիշեց հայ-ռուսական եղբայրության մասին Ադրբեջանը պատրաստվում է ռազմական սադրանքի Հայաստանի դեմ՝ ուշադրությունը հիջաբի հարցից շեղելու համար. Իրանական աղբյուր «Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունը Մեր տանը բոլորը ազաբ են՝ ես, պապաս, հորքուրս. Ռաֆայել Երանոսյան. տեսանյութ Կիեւի ողջ մետրոն հոսանքազրկված է Կիեւի «Հյուսիսային» կամուրջը կրկին հարձակման է ենթարկվել (Տեսանյութ) Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան Խոզ մի՛ եղիր․ ԶԱՐՄԱՆՔ

«Հրապարակ». ՔՊ-ում շարունակում են իրավիճակի թիվ մեկ պատասխանատու համարել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ ՆԳՆ-ում հույս ունեն, որ Փարաքարի համայնքապետի սպանությունն այլեւս «բացահայտված» է, ՔՊ-ում շարունակում են իրավիճակի թիվ մեկ պատասխանատու համարել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին եւ համարում են, որ Արմավիրի քրեական վարչության պետ Արթուր Բդոյանին քավության նոխազ դարձրին` ազատելով պաշտոնից։

Ավելին, իշխանական թիմում կարծում են, որ եթե փետրվարի միջադեպից հետո Փարաքարը մշտապես ՆԳՆ հսկողության տակ լիներ, ինչպես հայտարարում է ՆԳՆ-ն, ապա կիմանային, որ լարվածությունն այս ամիսներին չի թուլացել, ուստի պետք է վերահսկողություն իրականացվի, եւ հենց այդ ժամանակ Բդոյանին կփոխարինեին մեկ ուրիշով, իսկ Արփինե Սարգսյանը դա չի արել:

Չի արել, քանի որ Բդոյանն էլ է Ջավախքից, իսկ նախարարը ջավախահայերի հարս է։ Փարաքարի դեպքից հետո ՔՊ-ում թիվ մեկ թեման այն է, որ եթե այս նախարարը մի համայնքապետի դեմ ծրագրված հանցագործություն ի զորու չէ կանխել, ապա իրենք լրիվ անպաշտպան են։ Իսկ Փաշինյանի՝ դեպքից ժամեր անց արած գրառումն այն մասին էր, որ հենց ՆԳՆ-ում են թերացել։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ