Մաշինեն բերել եմ, Արփի ջան, ակները կլոր, ակները կլոր. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր Փանջունի**
ՆԻԿՈԼ ՄԻ ԱՍԱ, ՄԻ ԷՅՆՇՏԵՅՆ ԱՍԱ
(ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՐՈՒՄԻՆ ՆԻԿՈԼԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ՄԱԳԱՏԷ-ից հայտնում են, որ Նիկոլին կանչել են, նրա կողմից հայտարարված, իր կողմից ստեղծած երկու ատոմակայանների մասին տեղեկատվություն ստանալու համար:
**
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՐԳԸ
(ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ 120 000 ԴՈԼԱՐ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ «ՏՈՅՈՏԱ» ՄԵՔԵՆԱ ՎԱՃԱՌԵԼՈՒՑ ՀԵՏՈ)
Մաշինեն բերել եմ, Արփի ջան, ակները կլոր, ակները կլոր..
**
ՀՈՂ ԷԻՐ, ՀՈՂ ԴԱՐՁԱՐ
Ըստ քաղտեխնոլոգների`հետեւելով ՀԷՑ նախկին եւ ներկա ղեկավարների փոխադարձ մեղադրանքներին, հասկանում ես, որ դրա վերջը հողանցում է, բայց թե ով ում կհանձնի հողին, դեռեւս անհայտ է։
**
ԾԵՐՈՒՆԱԿԱՆ ԴԵՄԵՆՑԻԱ
(ԹՐԱՄՓԻ ԿՈՂՄԻՑ` ՆԻԿՈԼԻՆ ՈՒ ԻԼՀԱՄԻՆ ՉՀԻՇԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Սպիտակ տնից հայտնում են, որ Թրամփն ընկել ա Բայդենի օրը` тут помнит, а тут нет.
**
ՆԻԿՈԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՄ ՌՈԲ-2
Փարաքարի սպանության դեպքը մի ուչաստկովի գործ ա, այդպես էր նաեւ Ազատի հրդեհի գործը։
**
ՅԱՆԴԵՔՍ ԻՆՔՆԱԹԻՌ
(ՆԻԿՈԼԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՈՎ ԱՆԸՆԴՀԱՏ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐ ՄԵԿՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ավիացիայի վարչությունից հայտնում են, որ Նիկոլը վարչապետի ինքնաթիռը տաքսի է դարձրել։ Ասում են, որ ճանապարհի վրա պասաժիրներ է հանդիպում, գրդոն էլ ա անում։
