ՔՊ-ական ռասիզմ Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր Հոկտեմբերի 19. Աստծո խոսք Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին Ալո՞, սուպեր մա․․․ էհ՝ չէ, Մարության «Այն միտքը, որ Ուկրաինան պետք է հաղթի, կեղծ դիլեմա է». ԱՄՆ ֆինանսների նախարար Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Հանդիպում ՌԴ ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանի հետ

Մշակութային
Սեպտեմբերի 28-ին Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանում տեղի ունեցավ հանդիպում ՌԴ ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանի հետ: Զրույցի թեման մերօյա փոփոխվող աշխարհում քրիստոնեական ավանդական արժեհամակարգի և այդ ծիրում կրթության դերի ու նշանակության մասին էր։
 
Մինչ բուն զրույցը թեմակալ առաջնորդ Եզրաս սրբազանը շնորհավորեց Եվգենի Պետրոսյանին ծննդյան 80-ամյակի առիթով՝ մաղթելով քաջ առողջություն և անխախտ եռանդ ստեղծագործական կյանքում:
Հետաքրքիր և անկեղծ զրույցի ընթացքում Եվգենի Պետրոսյանը որսում էր զրույցի «հատիկը» և հումորի վերածում, որից հանդիսատեսը խանդավառվում էր և ծափողջույններով արձագանքում:
 
Հանդիպմանը ներկա էին բազմաթիվ ուսանողներ, մշակույթի գործիչներ, երկրպագուներ, որոնք զրույցի ավարտին բազմաբնույթ հարցեր ուղղեցին Եվգենի Պետրոսյանին:
 
Նման մտավորականի հետ զրույցը թանկագին մասունք է, որով ավելի է ամբողջանում-շքեղանում արտիստի էությունն ու նկարագիրը և դառնում ոգեշնչման աղբյուր:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ