Ուկրաինային Tomahawk հրթիռների մատակարարումը կդիտվի որպես ԱՄՆ-ի թշնամական քայլ ՌԴ-ի հանդեպ. Պուշկով
ՄիջազգայինՌԴ Դաշնության խորհրդի անդամ Ալեքսեյ Պուշկովը իր Telegram-ալիքում արձագանքել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայտարարությանը՝ նշելով, որ Ուկրաինային Tomahawk թևավոր հրթիռների հնարավոր փոխանցումը կդառնա «ծայրահեղ անխոհեմ և բացահայտ թշնամական քայլ» Վաշինգտոնի կողմից Ռուսաստանի հանդեպ։
Պուշկովի խոսքով՝ նման որոշումը հակասում է ողջամիտ քաղաքականությանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտեցումներին, որը, ըստ նրա, միշտ խուսափել է քայլերից, որոնք կարող էին ԱՄՆ-ին ուղղակիորեն ներքաշել հակամարտության մեջ։
Ավելի վաղ Վենսը հայտարարել էր, որ Կիևին Tomahawk հրթիռների մատակարարման վերջնական որոշումը կընդունի նախագահ Թրամփը՝ նշելով, որ հարցը դեռ քննարկման փուլում է։
