5 տարվա մեջ անգամ 1 անհետ կորածի ճակատագիր չի պարզվել․ անհետ կորած զինծառայողի հայր
Հասարակություն5 տարվա մեջ անգամ 1 անհետ կորածի ճակատագիր չի պարզվել, ՀՀ ՊՆ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյայի ժամանակ անհետ կորած զինծառայող Համազասպ Պողոսյանի հայրը՝ Հովհաննես Պողոսյանը։ Նրա խոսքով՝ դա արդեն ցույց է տալիս, որ այս տարիների ընթացքում ոչ մի գործ էլ չի արվել։
«Գոնե 1 հոգու ճակատագիր պարզ լիներ, ասեին՝ էդ մի հոգին էս ինչ տեղ զոհվել ա, աճյունը հանել են կամ էս մի տեղը տարել են, գերեվարել են, полевой գեներալների մոտ մնում ա։ Խի՞, չկա՞ տենց բան, կա, մենք հիմա ենթադրություններ ենք անում, բայց պատերազմի ժամանակ ամեն ինչ էլ հնարավոր է։ Հնարավոր է նաև գերեվարվածներ լինեն, որ պետական էն ցուցակներում անունները չկան»,– ասաց նա։