Թեպետ քեզ կարգալույծ եւ փիլոնազուրկ չեն արել, դիմել քեզ «Տեր Հայր» չեմ ցանկանում եւ չեմ կարող. Ալլա Հակոբյան
ԹեմաԹե՞ դու նույնպես` մերօրյա Հերովդեսի պես, համարում ես, որ ալիեւը իրավունք ունի տիրել Արցախ աշխարհին...
Արձագանք համացանցում պտտվող մի «հարցազրույցի» շուրջ.
Ավետարան ըստ Մատթեոսի 7 գլուխ. «1 Մի՛ դատէք, որ Աստծուց չդատուէք. 2 որովհետեւ ինչ դատաստանով, որ դատէք, նրանով էք դատուելու. եւ ինչ չափով, որ չափում էք, նրանով պիտի չափուի ձեզ համար: … 6 Մի՛ տուէք ՍՐԲՈՒԹԻՒՆԸ ՇՆԵՐԻՆ. եւ ձեր ՄԱՐԳԱՐԻՏՆԵՐԸ ԽՈԶԵՐԻ ԱՌԱՋ մի՛ գցէք, որպէսզի դրանք ոտքի կոխան չանեն եւ ԴԱՌՆԱԼՈՎ ձեզ ՉՊԱՏԱՌՈՏԵՆ»: Իսկ որ օգտագործելուց հետո Նիկոլը բոլորին «փուռն է տալիս» ու «պատառոտում» դա ապացուցել է հենց ի՛նքը` Նիկոլը, եւ ոչ միայն վերջին 7 տարիների ընթացքում... Նայեք թե ինչպես է նա խոսում նույնիսկ ԼՏՊ-ի հասցեին, ում հետ` կողք-կողքի կանգնած, մարտի 1 էին իրականացնում եւ ՔԱՆԴՈՒՄ ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄԵՐԸ...
Այդ «հարցազրույցի» ընթացքում ասվում է. «2021 թ. մասնակցել եմ ընդդիմության բոլոր ցույցերին, բայց ո՛չ իմ ցանկությամբ»: Ավելին, կամովի ԳԵԼԵՐԻ ՈՀՄԱԿԻ զոհ դարձածը իրեն համեմատում է` մեղա Քեզ Տեր, Հիսուսի հետ, եւ իր 33 տարիների բարձունքից «հաղթանակած» հայտարարում է. «Մեխն էլ կա, չագուճն էլ կա, խաչվողն է պակասում»... Այս` թե՛ իր տեղը, թե՛ իր դերը մոռացած երիտասարդին հիշեցնեմ, որ իր հիշատակած «չագուճը» 2021-ի «ընտրաշավի» ժամանակ ՀՀ ԳՈՐԾՈՂ ՎԱՐՉԱՊԵՏԻ գործիքն էր: Մեր եռագույնը կապած այդ չագուճի վրա, դեռ չընտրված «վարչապետը»` իրեն դրած նորօրյա Հերովդեսի տեղ, արդեն իսկ սպառնում էր ընդդիմությանը: Արդյո՞ք որպես հոգեւորական, ով սեր է քարոզում, ասելիք չունեիր քեզ մոտ այցի եկած նրա զուգընկերոջը: Այդքան ազնիվ ու շիտակ էիր, դու էլ Հովհաննես Մկրտչի պես մոտենայիր երկրի տիրակալին եւ ասեիր. «Օրինավոր չէ արածդ»: Դարձի բերեիր դրանց... Մեկ էլ տեսար վանքի պատմությունից բացի, ցանկանային նաեւ պսակադրվել հենց Հովհաննավանքում: Սակայն ո՛չ... Ինչպես պարզվեց «հարցազրույցից», Նիկոլի պես դո՛ւ էլ հակում ունես քեզ համեմատել պատմական անձերի հետ, էլ չեմ ասում Աստծու հետ...
Շատ ցավալի է, 33 տարեկան երիտասարդ... Այո, ընդամենը 33 տարեկան երիտասարդ... Թեպետ քեզ կարգալույծ եւ փիլոնազուրկ չեն արել, դիմել քեզ «Տեր Հայր» չեմ ցանկանում եւ չեմ կարող... Դու ավարտել ես Հայաստանի ԼԱՎԱԳՈՒՅՆ ուսումնական հաստատությունը` ՃԵՄԱՐԱՆԸ... Ի տարբերություն քեզ, Նիկոլը տգետ է եւ քեզ պես կրթություն չի ստացել... Դու գիտես, իսկ Նիկոլը՝ ո՛չ, որ փշերից խաղող չեն քաղում, ինչպես եւ տատասկից թուզ... Դու գիտես, իսկ Նիկոլը՝ ո՛չ, որ «նրան, ում շատ է տրված, նրանից շատ էլ կուզվի, եւ ում շատ է վստահված, նրանից ավելին կպահանջեն»... Դե, իսկ ձեռնադրման օրը մյուռոնով օծվելդ նույնիսկ չհիշեցնեմ... Ցավ եմ ապրում... Ցավ... Անհամեմատ ավելի մեծ ցավ, քան այն, երբ հարյուրավոր հայ ազգանուն կրող անհայրենիք ու փողասեր երիտասարդներ ընկան Սորոս պապիկի ցանցը, կամավոր գործակալներ դարձան եւ սկսեցին քանդել մեր ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԸ...
Դրանք մե՛կ ծառ էին պաշտպանում, մե՛կ տրանսպորտի գնի թանկացման դեմ էին դուրս գալիս, մե՛կ հոսանքի թանկացման... Իշխանազավթումից հետո այդ ծառպաշտպանները անխնա հատեցին քաղաքի կենտրոնի լայնատերեւ ծառերը, որոնք ամառվա տապին ապահովում էին թթվածին եւ ստվեր` դրանք փոխարինվեցին սակուրաներով...
Իշխանազավթումից հետո այդ «թանկացումների դեմ պայքարողները» բարեհաջող վայրէջք կատարեցին պետական փափուկ բազկաթոռներին, իսկ քաղաքի ամենաանպաշտպան խավը, որ տրոլեյբուսից էր օգտվում, սկսեց վճարել նախկինի համեմատ ԵՐԵՔ ԱՆԳԱՄ ԱՎԵԼ գումար, տրոլեյբուսով երթեւեկելու համար...
«Էլեկտրիկ Երեւան» ցույցեր անցկացնողները, աժմ զավթել են ամբողջ ՀԷՑ-ը իր իսկ սեփականատիրոջից եւ բացարձակ անփորձ քպ-ականներով լցրել այդ կառույցը: Դեռ ավելին, սեփականատիրոջն էլ անհիմն մեղադրանքով կալանավորել...
Եվ դու դրանց ասելիք չունե՞ս... Չէ՞ որ, քո՛ իսկ խոստովանությամբ, Երեւանի բնակիչ ես... Ասելիք չունե՞ս դրա՛նց, որ վանք գալուց առաջ «լայախ» չէին արել անձամբ կարդալ վանքի պատմությունը: Մեր օրերում նույնիսկ հանրագիտարանը բացելու կարիք չկա` վանքերի պատմությունը կարելի կարդալ ինտերնետի մեկ հպումով... Քո՛ իսկ խոստովանությամբ, նեղվում էիր, որ «մասնակցել ես ընդդիմության բոլոր ցույցերին», քանի որ քեզ «վանքում սպասում էին շատ մարդիկ, ովքեր ԱՍՏԾՈ ԽՈՍՔԻ ԿԱՐԻՔՆ ու ՊԱԿԱՍՆ ունեին»: Դե, ԱՍՏԾՈ ԽՈՍՔՈՎ դարձի բերեիր այդ վանքի պատմությունով հետաքրքրվողներին, ում վարած ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ արդյունքում 2021-ին արդե՛ն իսկ հանձնված էին 161 վանքեր եւ եկեղեցիներ: Միգուցե դարձի եկածները թույլ չտային հետո էլ 2023 թ. հերթական ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ:
Ի դեպ, կիսում ե՞ս դրանց կարծիքը ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ հանդեպ... Իսկ միգուցե՞ դու նունպես ուզում ես տեսնել ՄԵԿ ու ԿԵՍ ՄԻԼԻՈՆ ԶՈՀԵՐԻ ցուցակները...
Թե՞ դա արդեն քաղաքականություն է, իսկ ըստ Նիկոլի, հայ հոգեւորականը իրավունք չունի խոսել ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ մասին, ԱՐՑԱԽԻ ՀԱՅԱԹԱՓՄԱՆ մասին, քանի որ դա ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ է... Ամբողջ «հարցազրույցի» ընթացքում բառ անգամ չլսեցի ԴՐԱ՛ՆՑ մասին, կարծես թե ԴՐԱ՛ՆՑ արածների դեմ ոչինչ չունես ասելու... Քարերդ շպռտում էիր միայն նրանց հանդեպ, ովքեր քեզ տվել է ԱՄԵՆ ԻՆՉ... ԱՄԵՆ ԻՆՉ... Եւ ամենակարեւորը` դարերով ամեն ՀԱՅԻ համար առաջնակարգն ու արժեքավորը` ՈՒՍՈՒՄԸ... Հավանաբար դեռ պետք է շնորհակալ լինենք, որ ոմն մեկի պես, չասեցիր, որ трусик չեն տվել... Ֆիզիկայում գործում է դիֆուզիայի օրենքը...
Այդ օրենքը ԱԿՆՀԱՅՏ արտահայտվում է քեզ վրա` խոսելաոճդ արդեն իսկ իջել է դրա՛նց մակարդակի... Էլ չեմ ասում, որ դու էլ` Նիկոլի պես, շահարկում ես «ժողովուրդ» բառը: Դե, դարձի բերեիր էդ քեզ մոտ եկած «ժողովրդին», հիշեցնեիր թուքրին ՀԱՆՁՆԱԾ ԱՐՑԱԽԻ ՎԱՆՔԵՐԻ մասին: Քահանա լինելով, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ պատմության դաս մատուցեիր, ասելով. «Օրինավոր չէ վարչապետի արածը», ինչպես ժամանակին ասել է Հովհաննես Մկրտիչը Հերովդեսին: Թե՞ դու նույնպես` մերօրյա Հերովդեսի պես, համարում ես, որ ալիեւը իրավունք ունի տիրել Արցախ աշխարհին... Իսկ վարչապետ Նիկոլն էլ նաեւ ՀԱՅՈՑ Վեհարանին... Հատուկ եմ ընդգծում, ՀԱՅՈ՛Ց, այլ ոչ Հայսատանի... Հյուրերիդ նաեւ գրաբարին ծանոթացրու, վերջին հաշվով քեզ վրա ջանք են թափել երկրի լավագույն դասախոսները...
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ վայրահաչությունը է՛լ ավելի սաստկացավ այն պահից, երբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Սրբազնագույն Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՊԱՇՏՊԱՆ ԿԱՆԳՆԵՑ ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀԻՆ: Հատկապես Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում տեղի ունեցած «Կրոնական Ազատություն․ հայկական հոգեւոր, մշակութային եւ պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողովի արդյունքներով տարածված հայտարարությունից հետո: Հենց դրանից հետո` արդեն բացահայտ եւ անթաքույց, Նիկոլի ուժայինները գրոհեցին Վեհարանը... Եւ դո՛ւ, «եկեղեցու ներսին» ծանոթ 33 տարեկան երիտասարդ, այդ ամենը տեսնելով, գնացիր եւ դարձար ՀԱՆՐԱՀԱՅՏ ԸՆՏԱՆԻՔԻ հերթական զոհը, ում կնոջ «հանձնարարությամբ» խեղաթյուրվում են դասագրքերը եւ քանդվում է Ծիծեռնակաբերդը...
Հավանաբար նաեւ քե՛զ պես մոլորվածների համար է ասված. «եւ փակեցին իրենց աչքերը, որպէսզի երբեք աչքերով չտեսնեն ու ականջներով չլսեն եւ սրտով չիմանան եւ դարձի չգան», - Ավետարան ըստ Մատթեոսի 13:15: 33 տարեկան երիտասարդ, դարձի ե՛կ, մեղա ե՛կ... Քո ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ ավելի կարեւոր է հենց քե՛զ համար... Աստված ներում է ԱՆԿԵՂԾ ԱՊԱՇԽԱՐՈՂՆԵՐԻՆ...
ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Հ.Գ. Զավեշտ` ոչ նախանձելի համբավ վայելող լրագրողը խոստովանահոր կարգավիճակում...
*Մեջբերումներ` Ավետարան ըստ Մատթեոսի 7:6, Ավետարան ըստ Ղուկասի 12:48
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
