Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում ՔՊ-ական ռասիզմ Պետական համակարգը, համայնքային բյուջեն չենք ծառայեցնելու` ինչ-որ մեկի նեղ շահի համար. Ջերմուկ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր Հոկտեմբերի 19. Աստծո խոսք Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին

Ապօրինի զենք ունե՞ք՝ դիմեք ոստիկանություն՝ առանց հետեւանքների

Քրեական

ԱՄԱՍԻԱ-ՀՈՂՄԻԿ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ՀԱՅԱՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԻՆՔՆԱՁԻԳ ԵՎ ԶԻՆԱՄԹԵՐՔ

Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 9-ին 911 ծառայություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Ամասիա-Հողմիկ ճանապարհին զենք-զինամթերք է թողել։

Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգ, փամփշտատուփ, 7,62 մմ տրամաչափի 122 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչ եւ տրոտիլ։

ԶԵՆՔԸ ԳՏԵԼ Է ՁԵՂՆԱՀԱՐԿԸ ՄԱՔՐԵԼԻՍ.  ԻՆՉ Է ՀԱՅՏՆԵԼ 38-ԱՄՅԱ ՏՂԱՄԱՐԴԸ

Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 17-ին բաժին է ներկայացել 38-ամյա տղամարդ եւ կամավոր ներկայացրել ապօրինի պահվող որսորդական հրացան։ Նա հայտնել է, որ զենքը գտել է ձեղնահարկը մաքրելիս, եւ այն պատկանել է հանգուցյալ հորը։

ԱՅԳԵԶԱՐԴ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉԸ ԿԱՄԱՎՈՐ ՀԱՆՁՆԵԼ Է ԱՊՕՐԻՆԻ ՊԱՀՎՈՂ ՀՐԱԶԵՆ

Շարունակվում են ոստիկանության մարզային վարչությունների ծառայողների միջոցառումներն ու բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։

Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 18-ին Այգեզարդ գյուղի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել ապօրինի պահվող հրացան եւհայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:

ԻՆՉՈՒ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ ՏԱՇԻՐԻ 51-ԱՄՅԱ ԲՆԱԿԻՉԸ

Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների կողմից ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման եւ կամավոր հանձնման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների եւ բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 18-ին բաժին է ներկայացել Տաշիր քաղաքի 51-ամյա մի բնակիչ եւ կամավոր հանձնել ապօրինի պահվող հրացան՝ հայտնելով, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:

61-ԱՄՅԱ ՏՂԱՄԱՐԴԸ ԿԱՄԱՎՈՐ ՀԱՆՁՆԵԼ Է ԱՊՕՐԻՆԻ ՊԱՀՎՈՂ ՀՐԱՑԱՆԸ

Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 20-ին բաժին է ներկայացել Արտաշատ քաղաքի բնակիչ 61-ամյա մի տղամարդ և հանձնել ապօրինի պահվող հրացան: Նա հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ