Սպերցյանը «Կրասնոդարի» խաղից մի փոքր դուրս է մնացել.Գրիշին
Սպորտ
ՌՊԼ-ի 10-րդ տուրում «Կրասնոդարը» գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Ռոստովի» հետ և կորցրեց առաջատարի դիրքը` 20 միավորով իջնելով երկրորդ հորիզոնական։
Մոսկվայի ԲԿՄԱ-ի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Գրիշինը «Матч ТВ»-ի եթերում քննադատել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի վերջին ելույթները ակումբի կազմում.
«Սպերցյանը «Կրասնոդարի» խաղից մի փոքր դուրս է մնացել, ինչպես եղավ նաև «Զենիթի» դեմ հանդիպման ժամանակ։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ թիմի արդյունքների անկման վրա ավելի մեծ ազդեցություն է ունեցել կենտրոնական գծի առանցքային խաղացող Ալեքսանդր Չեռնիկովի վնասվածքը։ Նա կատարում է հսկայական ծավալի անտեսանելի աշխատանք», — նշել է Գրիշինը։
