Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Փարիզը սկսում է ռազմաճակատային քաղաք հիշեցնել (Տեսանյութ) Պակիստանը փակում է Իրանի հետ սահմանները Ժամանակն է, որ Խոյը գործի, իսկ Կշեռքը ստիպված կլինի ընտրություն կատարել. 2026 թվականի հոկտեմբերի 19-ից 25-ը ընկած շաբաթվա աստղագուշակը Գյումրին ձեր «Նիժնի Տաբրը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը». Գաստրոլյորներ, զգույշ եղեք. Առուշանյան Հոկտեմբերյան «ասուպային անձրևը» գագաթնակետին կհասնի այս գիշեր Հոկտեմբերի 19-25 շաբաթվա ֆինանսական հորոսկոպ. որ նշանները կշահեն Միլանը որոշեց հետ չմնալ Փարիզից (Տեսանյութ) Ֆրանսիայում բողոքի ցույցերը չափազանց վատ նշան են Ուկրաինայի համար Լեգենդն ասում է, որ սա վատ նախանշան է

Կյանք. Վահագ Ռաշի նոր երգը

Մշակութային

Հայ երաժիշտ, երգիչ-երգահան Վահագ Ռաշը ներկայացրել է իր նոր ստեղծագործությունը՝ «Կյանք» վերնագրով։ Երգի հեղինակն է Սիրանուշ Անտոնյանը, գործիքավորումը կատարվել է Կարեն Արզումանյանի կողմից։

«Կյանք» երգը հանդիսանում է Վահագ Ռաշի և Սիրանուշ Անտոնյանի երրորդ համագործակցությունը։ Երաժիշտը պատմում է, որ երգը երկար ժամանակ իր մտքում պտտվում էր, մինչև հասկացան այն ճիշտ հնչողությամբ ներկայացնելու ձևը։

«Սիրանուշի երգերի մեջ միշտ կա հոգեբանական թերապիա, և այս գործն էլ բացառություն չէ», - նշում է Վահագ Ռաշը։

Հնչյունային ռեժիսոր՝ Սերգեյ Գասպարյան Տեսահոլովակի հեղինակ՝ Սերժ Գաբյան Նոր երգն արդեն հասանելի է Յութուբում։ Վահագ Ռաշը վստահ է, որ ստեղծագործությունը կսիրվի ոչ միայն իր լսարանի, այլև ավելի լայն շրջանակներում․ «Սա սովորական «տաշի-տուշի» երգ չէ, այն խոր խորհուրդ ունի և կարող է դառնալ կյանքի կարևոր պահերի նվագակցողը»։ 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ