Թրամփը վրեժ է լուծում Ուկրաինայից, Եվրոպայից և գլոբալիստներից. Կիեւյան քաղաքագետ Ռուսները այլևս «կարմիր գծեր» չունեն. ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին ներկայացուցիչ Ռուս կինը երևանյան հյուրանոցին մեղադրում է իր զարդերը գողանալու մեջ Չինաստանի կառավարության ներկայացուցիչներ ներկայացած չինացի գործարարները հուսիթներից պահանջել են հանձնվել Բնակարանի գույքահարկի չափը կարո՞ղ է զրկել նպաստից. Երևանում շեմը 18 750 դրամ է, մարզերում՝ 6560 դրամ Ռուսները կարեւոր ճեղքում են իրականացրել Դոբրոպոլեի արեւելյան թեւում (Քարտեզ) 750,000 բարել նավթով տանկերը Հորմուզի նեղուցում բախվել է ականի եւ այրվում է (Տեսանյութ) ՌԴ-ԱՄՆ «դիզելային գործարքի» «կողմնակի ազդեցությունները» կարող են լուրջ հետևանքներ ունենալ Իրանն ԱՄՆ-ին եւ Իսրայելին սպառնում է Արմագեդոնով Զելենսկին ցանկանում է սրել էսկալացիան. Ուկրաինական աղբյուր

Փողոցով անցնող մեքենայից գոռացել են՝ «խփի»․ մանրամասներ՝ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից․ «Հրապարակ»

Քրեական

«Հրապարակը» գրում է, որ իրավապահ համակարգի իր աղբյուրները մանրամասներ են հայտնել Մերձավանում օրերս տեղի ունեցած ողբերգական դեպքից։

«Ըստ մեր աղբյուրի՝ կրակոցներից մի քանի վայրկյան առաջ՝ հարակից փողոցով մեքենա է անցնում, որտեղից գոռում են՝ «խփի», այս բառից հետո դիմակավոր մարդասպանը կրակում է հավաքվածների ուղղությամբ՝ սպանելով համայնքապետին եւ նրա ընկերոջը։

Տեսախցիկները, որոնք տեսաձայնագրել են դեպքը, առգրավված են, սակայն իրավապահների շրջանառության մեջ դրված տեսագրությունում ձայնը փակված է և չի լսվում «խփի» հրահանգը: Բացի այդ, մեզ նաեւ պատմեցին, որ ձերբակալված Նարեկ Օհանյանը դիմակավորված մարդասպանը չէ, ամեն դեպքում, քննությունն այժմ այդ եզրահանգման է հանգել, որ դիմակավորվածը պրոֆեսիոնալ քիլեր է եղել։ Շատ հարցեր կան՝ Ն․Օհանյանը պատվիրատո՞ւն է, ի՞նչ առնչություն ունի այս դեպքի հետ, ո՞վ է դիմակավորված անձը, որին չեն կարողանում բացահայտել, եւ ինչո՞ւ միայն դեպքից 2 օր հետո ՔԿ-ն Օհանյանին պատկանող շինությունում հայտնաբերեց արարքին առնչությունը հաստատող հետքեր, այդ թվում՝ հանցագործության կատարման պահին օգտագործված դիմակ, ձեռնոցներ, կոշիկներ, բաճկոն, գիշերային տեսանելիության սարք, որոնք նա փորձել է այրման եղանակով ոչնչացնել, եւ ինչո՞ւ 2 օրվա ընթացքում Նարեկ Օհանյանը չի կարողացել ոչնչացնել դրանք։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանը դեռեւս իրավապահները չունեն, հակառակ դեպքում՝ Ն․Օհանյանին արդեն մեղադրանք առաջադրված կլիներ։

Տեղեկության վերաբերյալ դիմեցինք Քննչական կոմիտե, մեզ պատասխանեցին․ «Պաշտոնական հաղորդագրությունից բացի որեւէ մեկնաբանություն չունենք»»,– գրում է լրատվամիջոցը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ