Առաջիկայում նախատեսում ենք քննարկումներ և կլոր սեղաններ՝ օդի աղտոտվածության խնդրի վերաբերյալ. Դանիելյան Խնդրում ենք Վեհափառ Հայրապետին, որ անհողդողդ և անսասան մնա. Միքայել սրբազանի նամակը հիվանդանոցից Կճոյանի հետապնդող ստվերը. Ալիսա Գեւորգյան Դավիթ Համբարձումյանի ազատազրկումը քաղաքական հաշվեհարդար է. ՀՀԿ ԵԿ Մասիսի երիտասարդների ակցիան Համբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքը մակագրվել է դատավորների, որոնց մասին չկա ինֆորմացիա Անխափան աշխատանք եւ անձնական երջանկություն հարգելի գործընկեր Ռուսական ուժերը նոր ճակա՞տ են բացում Վրաստանն ու Ադրբեջանը քննարկել է նոր անցակետի կառուցման հարցը Ուկրաինան կրիտիկական կախվածություն ունի ԱՄՆ-ից.Կիրիլ Բուդանով Կիրկորովը արձագանքել է Պուգաչովայի խոսքերին

Ուր կհասցնի իմպիչմենթը. Բաբուխանյանը ներկայացնում է ՍԻՄ-ի առաջարկը

Տեսանյութեր

Ներքաղաքական վերջին զարգացումների շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման համակարգող, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ։

«ՆԻԿՈԼԸ ԿԱՏԱՐԵԼ Է ՍԱՀՄԱՆԴՐՈՒԹՅԱՆ ԱՌՆՎԱԶՆ 34 ՀՈԴՎԱԾԻ ԽԱԽՏՈՒՄ»

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ կայացավ խորհրդարանական լսումներ՝ «Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության  նախագիծ ներկայացնելու վերաբերյալ: Լսումներին Դուք եւս մասնակցում էիք: Ինչո՞վ էր սա պայմանավորված եւ ի՞նչ էր նշանակում։

— Նշանակում էր, որ մեր կուսակցությունը, ինչպես եւ վերջին 7 տարիների ընթացքում, շարունակում է պահանջել Նիկոլ Փաշինյանի հեռացումն իշխանությունից, անվստահություն է հայտնում եւ աջակցում է իմպիչմենտ կոչված գործընթացին։ Ես, ի տարբերություն շատ-շատերի, ովքեր նստած էին դահլիճում, առաջին իսկ օրվանից՝ դեռ Նիկոլը չընտրված, բարձրաձայնել եմ մեր կուսակցության անփոփոխ տեսակետը: 2018 թվականի մայիսի 1-ին, ես լինելով ԱԺ պատգամավոր, իսկ Նիկոլը` վարչապետի թեկնածու, նրան ասացի, որ մենք գտնվում ենք իրար հետ անտոգոնիստական, այսինքն` անհամատեղելի դաշտերում, մինչեւ վերջ գաղափարական հակառակորդ ենք։ Շեշտում եմ՝ ես դա ասացի այն ժամանակ, երբ շատերը քծնում էին Նիկոլին կամ փորձում էին նրա մոտ միավորներ հավաքել։ Որոշ պատգամավորներ, խմբակցություններ կողմ էին քվեարկում նրան, որոնք հիմա ասում են, թե դեմ են, իսկ ես որպես կուսակցության ղեկավար, որպես պատգամավոր միշտ եղել եմ դեմ: Այդ դիրքորոշումը պարզ, հստակ եւ բացահայտ արտահայտել է նաեւ մեր կուսակցության թերթը։ Ընդ որում՝ «Իրավունք»-ը բարձրաձայնել է այդ մասին այն ժամանակ, երբ դա այդքան էլ հեշտ չէր։ Այսօր ով ասես Նիկոլին քննադատում է, իսկ 2018-ին հասարակությունը պառակտված էր, թշնամացած էր մեկը մյուսի հանդեպ: Նիկոլի կողմնակիցները բավականին շատ էին եւ ագրեսիվ, դագաղներ էին տանում պատգամավորների տների մոտ, ոհմակներով վայրի շների նման հարձակվում էին պատգամավորների ընտանիքների վրա։ Բայց մենք այն ժամանակ ասում էինք այն, ինչ ասում ենք այսօր: Ուղղակի մեկ անգամ եւս ես փաստեցի, որ մեր կուսակցությունը կողմ է, որպեսզի Նիկոլին հայտարարեն իմպիչմենտ:

— Ի՞նչ հիմքով, որոշ, այսպես կոչված, ընդդիմադիրներ ժամանակին ասում էին, թե Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի հիմքերն առկա չեն, դե էլ իշխանության ներկայացուցիչների մասին՝ չասենք:

Ես պատրաստել եմ տեղեկանք, որը մենք մի շարք տեղեր արդեն իսկ ներկայացրել ենք։ Դա ոչ թե, այսպես ասած, հուզական թեմա է, այլ՝ իրավական: Նիկոլը կատարել է Սահմանդրության առնվազն 34 հոդվածի խախտում, որոնց արդյունքում յուրացրել է իշխանությունը, իսկ ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի 1-ին գլխի 2-րդ կետում ասվում է` իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է։ Այսինքն` Նիկոլը կատարել է հանցագործություն։ Մանրամասնեմ. ՀՀ Սահմանադրության նախաբանում ասված է, որ հայ ժողովուրդը, հիմք է ընդունում «Հայաստանի անկախության մասին» հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները: Մինչդեռ Նիկոլն արդեն քանի անգամ թուրքերի պատվերով փորձում է չեղարկել այն: Նա խախտել է «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը, որը մեր պետականության հիմքն է, իրավական փաստաթուղթ է, եւ այդ փաստաթուղթը պարտավոր են կատարել բոլորը՝ առաջինին հերթին երկրի, իբրեւ վարչապետը կամ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը։ Իսկ Հայաստանի անկախության հռչակագրում ասված է հետեւյալ տողերը. «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջեւ համայն հայության իղձերի իրականացման եւ պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից եւ միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ի որոշման մեջ տեղ գտած անկախ ՀՀ ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը»։

Շեշտում եմ, որ Անկախության հռչակագիրը հիմնվում է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման որոշման վրա։ Այսպիսով, ներկայիս գործող Սահմանդրությունը, հիմնվում է Անկախության հռչակագրի եւ դրանում հայտարարված սկզբունքների վրա։ Իսկ Անկախության հռչակագիրը հռչակում է, որ Լեռնային Ղարաբաղը, այսինքն` Արցախը, հանդիսանում է ՀՀ անքակտելի մաս։ Նիկոլը դրա համար է վախենում Անկախության հռչակագրից, որովհետեւ այն փաստում է, որ Արցախը Հայաստան է եւ Նիկոլը չէ, որ ասի` Հայաստան է, թե Ադրբեջան է: Նա խախտելով այս կետը կատարում է պետական հանցագործություն: Հենց դրա համար էլ զարմանալի չէ, որ Ադրբեջանն անընդհատ պնդում է, որ իր միակ պայմանը մեր Սահմանդրությունը փոխելն է:

Հաջորդը` 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման մեջ, որի վրա հիմնվում է Հայաստանի անկախության հռչակագիրը, փաստվում է, որ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը հռչակում են Հայկական ԽՍՀ եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը։ Այսինքն` դա արդեն մեկ պետություն է եւ Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա տարածվում են Հայկական ԽՍՀ-ի քաղաքացիության իրավունքները։ Իսկ դա նշանակում է, որ բոլոր արցախցիները, որոնք ստանում էին այդ կապույտ անձնագիրը, որտեղ գրած է Հայաստանի Հանրապետություն, հանդիսանում են ըստ 1989 թվականի որոշման ՀՀ քաղաքացիներ: Եվ երբ Նիկոլն ասում է, որ նրանք ՀՀ քաղաքացի չեն, կատարում է հաջորդ հանցագործությունը` 120 հազար քաղաքացուն կամայական կերպով զրկում է քաղաքացիությունից։ Հայաստանի Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշումը նույնպես սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է ցանկացած միջազգային կամ ներքին փաստաթուղթ, որում ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում։ Սա 1992 թվականի հուլիսի 8-ի Ազգային ժողովի որոշումն է։ Այսինքն` Նիկոլը խախտել է մի շարք որոշումներ, սահմանդրական կետեր, օրենքներ, եւ Արցախը հանձնել է ադրբեջանցիներին ու ճանաչել է Ադրբեջանի իրավասությունները՝ ՀՀ այդ մասի վերաբերյալ։ Նիկոլը սրանով կատարել է պետական հանցագործություն եւ յուրացրել է իշխանությունը։

Նիկոլը խախտել է Սահմանադրության հոդված 8-ը՝ գաղափարախոսական բազմակարծությունը եւ բազմակուսակցական համակարգը։ Բազմակարծությունը ճնշվում է, բազմաթիվ քաղաքական ընդդիմախոսներ նստած են բանտերում, անգամ նրանք, որոնք նույնիսկ քաղաքական գործիչներ էլ չեն՝ հոգեւորականներ, բարերարներ են եւ ընդամենն ասել են, որ համաձայն չենք Նիկոլի այս կամ այն ասածին կամ գործողությանը: Գաղափարախոսական բազմակարծությունը ոչնչացված է։

Հոդված 9-ը վերաբերում է Տեղական ինքնակառավարման երաշխավորությանը: Մինչդեռ այսօր, եթե ընդդիմադիրը ընտրվում է տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար, նրան բանտարկում են, վրան քրեական գործ են հարուցում, իր որդուն, հարազատներին են բանտարկում եւ վերջապես՝ վերջին դեպքը, երբ Փարաքարի ղեկավարը սպանվեց: Էլ ի՞նչ տեղական ինքնակառավարում։ Մարդիկ այլեւս հասկանում են, որ շատ վտանգավոր է կյանքի եւ ազատության համար ընտրվել տեղական ինքնակառավարման ղեկավար։

10-րդ հոդվածը վերաբերում է սեփականության երաշխավորմանը: Այստեղ էլ հիշենք ՀԷՑ-ի պատմությունը, 14-րդ հոդվածով ՀՀ զինված ուժերը ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը: Մինչդեռ ոչ ապահովել են սահմանների անձեռնմխելիությունը, ոչ Ջերմուկի մի հատվածը, Սեւ լիճը, 4 գյուղերը Տավուշի մարզում եւ այլն: Էլ չասենք Արցախի ամբողջ մարզի մասին:

Բացի դրանից, հռչակագրում՝ 11-րդ կետում, որի հեղինակը անձամբ ես եմ (լինելով ընդհանուր առմամբ Անկախության մասին հռչակագրի համահեղինակ՝ կոնկրետ 2 կետ ես եմ ներկայացրել Ազգային ժողովում, որպեսզի քվեարկվի: Այդ ժամանակ ՀՀՇ-ն դեմ էր, բայց մյուս ուժերը կողմ եւ դրանք անցան։ Մենք ունենք բոլորի քվեարկությունը, որը տեղի ունեցավ Անկախության հռչակագրի ընդունման ժամանակ, անուն առ անուն բոլորի անունները ֆիքսված են), ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականի Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։ Նիկոլը խախտում է նաեւ այս կետը։ Իսկ 12-րդ կետում ասվում է, որ Անկախության մասին հռչակագիրը հիմք է ծառայում ՀՀ Սահմանդրության մշակման։ Այսինքն` Սահմանդրությունը սրանից դուրս չի կարող գալ, իսկ գործող Սահմանդրության մեջ փոփոխությունները եւ լրացումները պետք է  կատարվեն ՀՀ անկախության մասին հռչակագրի սահմաններում: Այսինքն` նաեւ այս կետն է խախտում Նիկոլը։ Նա չի գործում անկախության մասին հռչակագրի շրջանակներում։

Կամ վերցրեք  հոդված 17-ը, որում գրված է` Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է կրոնական կազմակերպությունների ազատությունը, կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից: Բա Նիկոլն ինչո՞ւ է մտնում կրոնական կազմակերպության գործունեության մեջ, ասում է` կաթողիկոսին պետք է հանեմ, եկեղեցիները համեմատում է չուլանի հետ: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասին Սահմանադրության 18-րդ կետով նշվում է, որ Հայաստանյայց Առաքելական եկեղեցին ազգային եկեղեցու բացառիկ առաքելություն ունի։

Վերցրեք 21-րդ կետը՝ ՀՀ խորհրդանիշերը, որտեղ գրված է, որ Արարատ լեռը ՀՀ խորհրդանիշներից մեկն է: Իսկ Նիկոլը Էրդողանի էժանագին պատվերով հանում է Արարատ լեռը խորհրդանիշների ցանկից։ 42-րդ հոդվածը վերաբերում է կարծիքի արտահայտման ազատությանը, 63-րդ հոդվածը՝ արդար դատաքննության իրավունքին, 146-րդ հոդվածը Կառավարության կարգավիճակին եւ գործունեությանը: Երբ Նիկոլն ասում է, որ «կառավարությունը ես եմ», դրանով նա խախտում է Սահմանադրության այս հոդվածը եւ ուրեմն՝ էլի յուրացնում է իշխանությունը։

Հաջորդը` 164-րդ հոդվածը դատավորի կարգավիճակին է վերաբերում: Երբ Նիկոլը գրավում էր դատարանները եւ գոռում է, որ չկա մի դատավոր, որն իր ասածը չանի, դատավորներին անվանում էր վնգստացող, նա խախտում է 164-րդ հոդվածը: Ինչպես ասացի` առնվազն 34 հոդված Սահմանադրությունից խախտել է Նիկոլը: Դրա համար նա պետք է նախ եւ առաջ հեռացվի իշխանությունից՝ իմպիչմենտի, այսինքն` անվստահություն հայտնելու միջոցով, եւ հետո, իհարկե, պետք է արդեն Քրեական օրենսգրքի առջեւ պատասխան տա՝ Սահմանդրության բազմաթիվ հոդվածներ խախտելու համար:

«ՁԵՎԱՎՈՐԵԼ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ, ՈՐԸ ՄԻ ԿԵՏ ԿՈՒՆԵՆԱ՝  «ՆԻԿՈԼ, ՀԵՌԱՑԻ՛Ր»

Պարոն Բաբուխանյան, բայց մենք տեսանք, որ լսումներին ուղեկցվող հանրային հավաքն ԱԺ-ի դիմաց մարդաշատ չէր: Ինչո՞վ սա կբացատրեք, ինչո՞ւ հանրային ճնշումն ակնառու չէ:

 Ժողովուրդը դեռեւս չի տեսնում այն բեւեռը, որ ընդդիմությունը ստեղծում է: Այսինքն՝ որտեղ կլինեն բոլորը, ովքեր դեմ են Նիկոլին, ովքեր ցանկանում են հայտնել Նիկոլին իմպիչմենտ, անվստահություն, որ այդ մարդիկ, այդ քաղաքական ուժերը միավորվում են եւ ստեղծվում է մի ընդհանուր ճակատ։ Տեսեք, պատգամավորների թիվը չի բավարարում այսօրվա դրությամբ, որպեսզի Սահմանադրության նախատեսված ճանապարհով իմպիչմենտ հայտնվի Նիկոլին, բայց դրա համար պետք է հասարակական մեծ ճնշում, եւ այդ ճնշումը պետք է լինի ընդհանուր: Այսպես ասած, մթնոլորտ պետք է ձեւավորի երկրում։ Լավ է, որ «Հայաստան» դաշինքը միացավ ՀՀԿ-ի առաջարկին եւ նույնպես խոստացավ ստորագրել իմպիչմենտի տակ։ Բայց պատգամավորները, օրինակ, մինչեւ եկող տարի՝հունվարի 28-ը՝ բանակի օրը կամ ապրիլի 24-ը, պետք է պայմանավորվեն, որ եթե մինչեւ այդ իմպիչմենտը պատգամավորական ճանապարհով չանցնի, ուրեմն՝ պետք է դնեն մանդատները, պետք է ձեւավորեն Հայաստանում քաղաքական եւ իրավական սահմանադրական ճգնաժամ: Հակառակ դեպքում՝ ստացվում է` ո՛չ իմպիչմենտը կլինի, ո՛չ էլ մանդատները կդնեն, այդպես չի կարելի։ Բացի պատգամավորներից, պետք է հրապարակվի ցուցակ այն կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, շարժումների եւ այլն, ովքեր միանում են իմպիչմենտի գործընթացին: Այսինքն` պետք է լինի հասարակական ճնշում, որի վերաբերյալ եւս սահմանդրական կետ կա՝ հանրագիր ներկայացնելու մասին։ Այդ հանրագրի տակ, օրինակ, պետք է նշվի ՍԻՄ-ը միանում է իմպիչմենտի գործընթացին եւ այդպես մյուս կուսակցությունները, ՀԿ-ները, շարժումները եւ այլն: Սա ճանապարհ է դեպի ընդդիմադիր այդ բեւեռի ձեւավորումը։ Բացի դրանից, երբ ձեւավորվեց այդ ցուցակը, թե ովքեր են Հայաստանում պահանջում Նիկոլին անվստահություն հայտնել, այդ բեւեռում արդեն իրար մեջ կապ չունի մեկը կլինի ռուսամետ, մյուսը ամերիկամետ կամ եվրոպամետ, երրրորդը՝ պլանային տնտեսության, թե միջազգային վալյուտային ֆոնդի նորմերով տնտեսական զարգացման կողմնակից, այդ ամենը թողնում ենք մի կողմ՝ մինչեւ նոր ընտրություններ, մինչեւ Նիկոլին հանելը: Պայմանավորվում ենք, որ այդ ստորագրող համայնքը, այսպես ասած, իրար մեջ դադարեցնում է գզվռտոցը, մեղադրանքները եւ այլն։ Սա է ՍԻՄ-ի առաջարկը, թե ինչ պետք է անել, որպեսզի հասնել Նիկոլի հրաժարականին, բնակչությունը սկսի հավատալ, գալ հանրահավաքներին եւ աջակցել «Նիկոլ հեռացիր» իմպիչմենտի թեզին։

Այո՛, մենք պետք է ձեւավորենք համահայկական ճակատ, որը մի կետ կունենա՝  «Նիկոլ, հեռացիր»։ Համահայկական ճակատը, երբ արդեն կգա ընտրությունների պահը, պետք է հանդես գա մեկ թիմով: Տեսեք` Ռոբերտ Քոչարյանը  հայտարարեց, թե իրենք առանձին են, հետո Սամվել Կարապետյանը ասաց, թե իրենք Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ չեն գնա ընտրության, այնուհետեւ ԱԺ լսումներին Լեւոն Զուրաբյանը ասաց, որ ՀԱԿ-ը չի գնա նրանց հետ ընտրությունների: Այս ամենը պետք է դադարեցնել, եթե չենք ուզում, որ Նիկոլը վերընտրվի: Համահայկական ճակատը, որի մասին նույն լսումներում ասաց Տիգրան Աբրահամյանն իր ելույթում, պետք է մեկ մարմին ձեւավորի նախընտրական եւ էլ ոչ մեկ չբաղդադի այդ միասնականությունը՝ պայմանով, որ կլինի Նիկոլ եւ Համահայկական ճակատ՝ ընտրողի համար եւ կլինի շատ պարզ՝ քաղաքացին Նիկոլին է ուզում, թե Համահայկական ճակատ: Եվ այդ դեպքում մենք վստահաբար կարող եմ ասել, որ Նիկոլը դատապարտված է պարտության։ Համահայկական ճակատը մեկ տարի ժամանակ է վերցնում նոր ընտրություններ կազմակերպելու համար։ Այն ժամանակ խնդրեմ, թող ՀԱԿ-ը առանձին գնա ընտրության, Ռոբերտ Քոչարյանը՝ առանձին, Սամվել Կարապետյանն՝ առանձին, ՍԻՄ-ն՝ առանձին: Մենք կասենք, որ որպես ռուսամետ ուժ՝ ունենք այս ծրագիրը, իսկ ԱԺԲ-ն, որը նույնպես Նիկոլին դեմ է, թող ասի, որ իրենք էլ ունեն այլ ծրագիր: Օրինակ, որ պետք է գնալ եւ Միացյալ Նահանգների հետ բարեկամություն անել։ Այդ ժամանակ մարդիկ դուրս կգան եւ կասեն` այո՛, մենք կողմ ենք Համահայկական ճակատին եւ ոտքի կկանգնեն: Արդեն կհասկանան, որ ընդդիմությունը՝ գոնե մի 20 կուսակցություն, 30 ՀԿ, միավորվեցին մեկ լոզունգի տակ` «Ո՛չ Նիկոլին, իմպիչմենտ՝ Նիկոլին»։ Հակառակ դեպքում, եթե էլի ամեն մեկն իր ցուցակով գնաց սովորական ընտրության, Նիկոլն էլի կհաղթի։

Հատկանշական էր լսումների ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի ելույթը: Նա նշում է, որ ինչքան իշխանությունն է խաբել է ժողովրդին, այնքան էլ խորհրդարանական ամենամեծ ընդդիմությունը, որը խոստացավ հեռացնել Նիկոլ Փաշինյանին եւ առ այսօր չի հեռացել, հետեւապես ոչ միայն պետք է ստորագրություններ տա, այլ տնետուն մարդկանց խնդրի, դուրս գալ փողոց եւ հանրային ճնշումը կյանքի կոչի: Ի՞նչ կասեք այս մասին:

— Այո, ընդդիմությունը շատ մեղավոր է մեր ժողովրդի առջեւ, բայց եթե հիմա չմիավորվի, կրկնում եմ` մեկ լոզունգի տակ, կլինի 100 անգամ ավելի մեղավոր մեր ժողովրդի առջեւ։ Բայց մյուս կողմից մեր ժողովուրդն էլ պետք է այսօր տեսնի այն քաղաքական ուժերին, ովքեր առաջին իսկ օրվանից Նիկոլի դեմ պայքարում են։ Օրինակ` «Իրավունք» թերթն առաջին իսկ օրվանից Նիկոլին դարձրել է թիրախ եւ քննադատում է իր հակահայկական բոլոր գործողությունները։ Առաջին հերթին պետք է միավորվեն այսպիսի կառույցները, թերթերը, կուսակցությունները, անհատները, հասարակական կազմակերպությունները, իրավապաշտպանները եւ նրանց ժողովուրդը պետք է աջակցի։ Հասկանու՞մ եք` ինքն իրեն թերթը չի տպվում, քաղաքական կուսակցությունը չի պայքարում, ոչ մի բան ինքն իրեն չի լինում, ամեն ինչը ժողովրդի վրա պետք է հենվի՝ լինի  ՀՀ քաղաքացի կամ հայ անձնավորություն, որը կարող է լինել ՌԴ կամ ԱՄՆ քաղաքացի: Ի դեպ, մեր ժողովրդի երեւի մեծ մասը, անգամ մեր քաղաքացիների մեծ մասը ունի երկքաղաքացիություն։ Երկրորդ անձնագիրը մի տեղ պահած ունեն, նրանք պետք է ոչ թե դիտորդի կարգավիճակով նայեն այս ամենին, այլ պետք է գան եւ ասեն, որ ուզում են օգնել, որ այս կուսակցությունը հասնի իր հաջողությանը, որ այս թերթը ավելի շատ տպագրվի, այս հեռուստատեսությունն ավելի ընդլայնվի: Ամեն մեկն իր քաղաքացիական դիրքորոշումը պետք է ունենա եւ ոչ թե սպասեն, որ ինքն իրեն ինչ-որ հարցեր կլուծվի: Այդպես միայն մեկ հարց կլուծվի՝ Հայաստանը կկորցնենք։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Առաջիկայում նախատեսում ենք քննարկումներ և կլոր սեղաններ՝ օդի աղտոտվածության խնդրի վերաբերյալ. Դանիելյան Խնդրում ենք Վեհափառ Հայրապետին, որ անհողդողդ և անսասան մնա. Միքայել սրբազանի նամակը հիվանդանոցիցԿճոյանի հետապնդող ստվերը. Ալիսա ԳեւորգյանԴավիթ Համբարձումյանի ազատազրկումը քաղաքական հաշվեհարդար է. ՀՀԿ ԵԿ Մասիսի երիտասարդների ակցիանՁանձրալի երեսառած երեխա․ Փիմբլեթը կրկին կոշտ է արտահայտվել Ծառուկյանի հասցեինԳյումրու Սուրբ Յոթ Վերք Եկեղեցում պատարագ մատուցվեց, աղոթք բարձրացվեցՀամբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքը մակագրվել է դատավորների, որոնց մասին չկա ինֆորմացիաՔՊ֊ն հարգող, կարգալույծ եղած սարկավագը նիկոլականներին քլնգող գրառում է կատարելԱնխափան աշխատանք եւ անձնական երջանկություն հարգելի գործընկերՌուսական ուժերը նոր ճակա՞տ են բացումՈւկրաինան 90 միլիարդ եվրոն կվերադարձնի ԵՄ-ին միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը վճարի փոխհատուցումՖրանսիան հրաժարվել է հյուրընկալել «Մանկական Եվրատեսիլ»-ը՝ ֆինանսական պատճառներովՎրաստանն ու Ադրբեջանը քննարկել է նոր անցակետի կառուցման հարցըԱրագածոտնի թեմի եկեղեցիներում կիրակնօրյա պատարագներ կմատուցվեն․ ժամանակացույցՈւկրաինան կրիտիկական կախվածություն ունի ԱՄՆ-ից.Կիրիլ ԲուդանովԿիրկորովը արձագանքել է Պուգաչովայի խոսքերինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարևոր ազդանշան է հղել ԱրևմուտքինԻնչպես է կեղծվել Եզրաս Սրբազանի մասին КГБ-ի տեղեկանքը. Գեղամ Մանուկյան Եգիպտոսի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել ուկրաինական ճգնաժամի լուծման ջանքերին ՆԱՏՕ-ում հույս ունեն հաջորդ տարի համաձայնեցնել ՀՀ-ի հետ նոր գործընկերության շրջանակային փաստաթուղթը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված