ԱՄՆ Արդարադատության նախարարությունը սկսում է Ջորջ Սորոսի հիմնադրամի հետաքննությունը
ՄիջազգայինԱՄՆ Արդարադատության նախարարությունը հանձնարարել է դատախազներին նախապատրաստվել Ջորջ Սորոսի հիմնադրամի հետաքննությանը։
ABC News-ի տվյալներով՝ ԱՄՆ մի քանի նահանգների դաշնային ավագ դատախազներին հանձնարարվել է սկսել միլիարդատեր Ջորջ Սորոսի կողմից ֆինանսավորվող «Բաց հասարակության հիմնադրամի» հետաքննության նախապատրաստական աշխատանքները։
ABC News-ի աղբյուրների համաձայն՝ հրամանը տրվել է գլխավոր դատախազի տեղակալ Թոդ Բլանշի գրասենյակի ավագ պաշտոնյա Աակաշ Սինգհից և ուղարկվել է առնվազն յոթ նահանգների շրջանային դատախազներին, այդ թվում՝ Նյու Յորքի, Կալիֆոռնիայի, Իլինոյսի, Միչիգանի և Մերիլենդ նահանգների։
Փաստաթղթում թվարկված են հետաքննության համար հնարավոր մեղադրանքները, այդ թվում՝ ահաբեկչություն, խարդախություն, հրկիզումների եւ շորթմների նյութական աջակցությունը եւ այդպես շարունակ։
Հիանալի սկիզբ է։ Հարցն այն է, թե արդյոք դա կհանգեցնի՞ իրական գործողությունների։ Ի վերջո, եթե խորանաք «Բաց հասարակության հիմնադրամի» գործունեության մեջ, կարելի է հասնել «խորքային պետության» սրտին, որը շատ ավելի լուրջ է, քան Թրամփի և Սորոսի, հանրապետականների և դեմոկրատների միջև անձնական թշնամանքը։
Ինչպես ցույց է տալիս պատմությունը, ԱՄՆ նախագահները երբեմն սպանվում են նման բաների համար...
Բայց նաեւ, Թրամփն ու թրամփիզմը չեն կարողանա գոյատեւել, եթե չհաղթեն «խորքային պետությանը», այլ անվանումներով` «համաշխարհային կառավարությանը», գլոբալիստներին եւ այլն: Իսկ Սորոսը դեպի այդ հաղթանակ տանող կարեւոր դետալներից է:
