Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին Մեդվեդեւ. Ծեր վհուկ Ուրսուլան թող վերադառնա իր հին բժշկական սարքավորումներով խաղալուն Եվրոպայի հասարակական կարծիքը տաքացնում են Ռուսաստանի հետ անխուսափելի պատերազմից առաջ. Փորձագետ Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն

Դեռ կբացվեն բոլոր փակագծերն ու տողատակերը, որնոց տակ հստակ անուն ազգանուններ կան

Ներքաղաքական

Արմեն Հովասափյանը գրում է

Արդեն հինգ տարի է անցել մեր պատմության ամենաաղետալի էջերից մեկը դարձած սեպտեմբերի 27-ից։ Սեպտեմբերը չպետք է լիներ ողբերգության ամիս․ այն մեր հաղթանակների ու հերոսությունների հիշողությունն էր կրում։ Բայց

 

Օրվա կառավարիչները, ովքեր ամեն օր բարձրաձայնում են «մարդու մասին», շեշտում «հանրային համերաշխության» թեման, մինչ օրս չեն ունեցել նվազագույն բարոյական համարձակությունը հրապարակելու 44-օրյա պատերազմի զոհերի ամբողջական ցանկը և անհայտ կորածների ցուցակը։

 

Սա պարզապես վարչական անպատասխանատվություն չէ․ սա նրանց իրական դեմքն ու էությունն է։ Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սուգի ու կորստի ամիս։ Նրանք քայլ առ քայլ, հետևողականորեն հաղթող մարդուն վերածեցին բթացած մանկուրտի՝ զրկելով ժողովրդին ինքնավստահությունից, հաղթական հիշողությունից ու ապագայի նկատմամբ հավատից։

 

Եվ դեռ կգրվի իրական պատմությունը, դեռ կբացվեն բոլոր փակագծերն ու տողատակերը, որնոց տակ հստակ անուն ազգանուններ կան։

 

Հ.գ. Ոչ մի կասկած չունեմ, որ դրանցից ոչ ոք Եռաբլուր չի գնալու:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ