Կիևն արդեն երրորդ օրն է, անդադար այրվում է (Տեսանյութ) Ինչ պետք է, իշխանությունը չի անում, մեր հայորդիները մնացել են միայնակ․ Լարիսա Ալավերդյան Մտորումներ Վալենտին Օսկոցկու եւ հայկական Ղարաբաղի կրկնվող ողբերգության մասին Միջազգային խոշոր բանկերում ունեցած պարտքի դիմաց ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրավադրված են մինչ օրս․ Պետրոսյան Փնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը համ ֆեյք դեկանի հետքերով Ժամանակն է «Վեոլիային» ջրի երես դուրս բերել ՍԱՐՍԱՓ. Երևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվել Հայաստանն իմ հասունանալու երջանիկ շրջանն էր. Լյուբով Կազարնովսկայա Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ին Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի

Ամեն տարի հիշեցնելու եմ այս պատմությունը, որ միշտ հիշեք, որ պատերազմի ու դրա պատրության մեղավորը կոնկրետ մարդիկ են, որոնք դեռ անպատիժ իշխանության են մեր երկրում.Վարուժան Գեղամյան

Հասարակություն

Վարուժան Գեղամյանը գրում է. «Ամեն տարի հիշեցնելու եմ այս պատմությունը, որ միշտ հիշեք, որ պատերազմի ու դրա պատրության մեղավորը կոնկրետ մարդիկ են, որոնք դեռ անպատիժ իշխանության են մեր երկրում։

Հինգ տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 26-ի երեկոյան կառավարության անդամ հանդիսացող մի բարձրաստիճան պաշտոնյա փակ խորհրդակցության ժամանակ քմծիծաղը դեմքին պնդում էր, որ պատերազմ չի լինելու, Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի հետ իրենք դոսթ են, Ադրբեջանը վախից գլուխը կորցրել է, իսկ իմ նախազգուշացումն ու փաստարկված հիմնավորումը, որ Թուրքիայի հետ միասին Ադրբեջանը օրերի կամ շաբաթների ընթացքում անխուսափելիորեն հարձակվելու է Հայաստանի վրա, վերջինիս կողմից արժանացավ «Պարո՛ն Գեղամյան, Դուք չափազանցացնում եք» պատասխանին։ Այդքանով բովանդակային քննարկումն ավարտվեց։

Ես դուրս եկա այդ նախարարությունից ու մտախոհ ուղևորվեցի ընտանեկան փոքրիկ հավաքի։ Գլխումս կար երկու վատ տարբերակ. կա՛մ ես չէի տիրապետում իմ մասնագիտությանը (թուրքագիտություն) ու չէի հասկանում իրականությունը, կա՛մ մեկնարկելիք պատերազմում մենք ջախջախվելու էինք, որովհետև դրանում մեզ առաջնորդող մարդիկ պատերազմի չեն պատրաստվում։
Վերոնշյալ հանդիպման ավարտից տաս ժամ անց սկսվեց պատերազմը, որի ընթացքում ևս կառավարման համակարգի պատասխանատուները մեզ տարան պարտության՝ առաջին հերթին իրենց անսահման տգիտության ու վերմարդկային գոռոզության պատճառով։ Նրանցից ոչ մեկ մինչ օրս չի պատժվել, ավելին՝ նրանք հիմա էլ պատասխանատու են մեր երկրի կառավարման համար՝ ժպիտը դեմքին մեզ ավետելով նոր կորուստների մասին։

Երբ նորից վերականգնենք մեր պետականությունը, լավ կառավարումը ենթադրելու է միայն լավագույն կադրերի ներգրավում կառավարման համակարգ, իսկ պատասխանատվություն կրելը լինելու է վարքականոնի առանցքային կետը, որովհետև միայն այդպես է հնարավոր ունենալ արդյունավետ պետություն»։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Կիևն արդեն երրորդ օրն է, անդադար այրվում է (Տեսանյութ)Ինչ պետք է, իշխանությունը չի անում, մեր հայորդիները մնացել են միայնակ․ Լարիսա ԱլավերդյանՄտորումներ Վալենտին Օսկոցկու եւ հայկական Ղարաբաղի կրկնվող ողբերգության մասինՄիջազգային խոշոր բանկերում ունեցած պարտքի դիմաց ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրավադրված են մինչ օրս․ ՊետրոսյանՓնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը համ ֆեյք դեկանի հետքերովԺամանակն է «Վեոլիային» ջրի երես դուրս բերելՍԱՐՍԱՓ. Երևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվելՀայաստանն իմ հասունանալու երջանիկ շրջանն էր. Լյուբով ԿազարնովսկայաԿրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համարԿրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկի բակում. ուսուցիչ է մահացել«Չաղ Ռուստամի» և Աշոտ Կուրեղյանի գործով դատական նիստը կանցկացվի դռնփակ ռեժիմովՂազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրաՌուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքինՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ինՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազիՎլադիմիր Գասպարյանի որդին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ ՊՆ-իՎեհափառի եղբոր ու եղբորորդու գործը քննող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՀունգարիայի խորհրդարանը զրկել է վարչապետին անձեռնմխելիությունից. նա մեղադրվում է հեռախոս գողանալու մեջԳերիների վերադարձը չի կարող դիտարկվել երկրորդական հումանիտար հարց, դա առաջնահերթ խնդիր է. Մետաքսե ՀակոբյանԴուք անառակ եք, անբարո, անսիրտ, անպատիվ ծախու կենդանիներ․ Կարին Տոնոյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված