Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից

Հանրապետականը Անկախ Հայաստանի սիմվոլ է, իսկ նիկոլիզմը՝ ադրբեջանացման. Շարմազանով

Ներքաղաքական
«44-օրյա պատերազմի կապիտուլյացիան ունի հստակ անուն՝ Նիկոլ Փաշինյան։ Ու տգիտության կամ քաղաքական անմեղսունակության ջատագովներ կարող են դիտարկվել բոլոր նրանք, ովքեր վերջինիս հետ միասին մեղավոր են ուզում կարգել նախորդ ղեկավարներին։ Նախկիններին / նախ եւ առաջ ՀՀԿ-ին / ու ներկաներին /նիկոլիզմին/ հավասարաչափ մեղադրելը, նույնն է, եթե հերոս սպարապետ Վահրամ Պահլավունուն դավաճան Վեստ Սարգսի նման Անիի բանալիների հանձնման մեղավոր կարգել։
 
Չի կարելի համեմատել Դավիթ Բեկին ու մելիք Ֆրանգյուլին, Գարեգին Նժդեհին ու Ավիս Նուրիջանյանին։ Առաջիններն անկախության պայքարի մարմնավորում էիր երկրորդները՝ դավաճանության ու տմարդության։ Անթույլատրելի է նաեւ հայոց ազգին հաղթանակ պարգեւած նախկին ղեկավարներին համեմատել Արցախը հանձնած Փաշինյանի հետ։
 
Նախկինը՝ հաղթանակ էր, ներկան՝ աղետ։
Նախկինը՝ հայկական Արցախն էր, ներկան՝ Արցախի հայաթափումը։
Նախկինը՝ Եռատոնն էր, ներկան՝ «էրատոն»։
Նախկինը ՝Ազատ Արցախն էր, ներկան՝ օկուպացիան։
Նախկինն՝ Անկախ Հայաստանն էր, ներկան՝ ադրբեջանացումը։
Նախկինը՝ արժանապատիվ խաղաղության տեսլականն էր, ներկան՝ կապիտուլյացիայի ուրվականը», - գրել է ՀՀԿ ԳՄ անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ