Ռուսական ավիացիան ճշգրիտ հարված է հասցրել Դնեպրոպետրովսկում` Դնեպր գետի վրայով անցնող կամրջին ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Սերգեյ Լավրովի` Իրան կատարած այցի ժամանակ քննարկված հարցերից մեկը հարստացված ուրան Ռուսաստան արտահանելու հնարավորությունն էր Ֆրանսիայի զանգվածային բողոքի ցույցերն ակտիվորեն տարածվել են նաև Իտալիայում 14 տոննա կշռող ամերիկյան ռումբի տեխնոլոգիան մեր տրամադրության տակ է. ԻՀՊԿ–ի գեներալ Ձեռնարկվում են միջոցառումներ անձին հայտնաբերելու ուղղությամբ․ ՆԳՆ՝ Երևանում՝ ավտոբուսում, միջադեպի մասին Ռուսական բանակը Զապորոժեի հարավային ճակատում գրավել է ռազմավարական Օմելնիկ բնակավայրը ԱՄՆ-ն կրկին չի զգուշացրել Կիևի վրա բալիստիկ հարվածի մասին. Ուկրաինայի զինված ուժեր Մակրոնը փախել է այրվող Ֆրանսիայից. Փորձագետներ Մենք միջուկային զենքի մասին համաձայնագիր կկնքենք Ռուսաստանի և Չինաստանի հետ. Թրամփ

Նոր մանրամասներ՝ Բորիս Ավագյանի առեղծվածային ինքնասպանության մասին

Իրավական

«Իրավունք»-ին նոր մանրամասներ է հայտնի դարձել Սանկտ Պետերբուրգում, ըստ նախնական տվյալների, ինքնասպանություն գործած Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ ԲՈՐԻՍ ԱՎԱԳՅԱՆԻ դեպքի հետ կապված:

Տեղի աղբյուրների փոխանցմամբ` պարզվում է` իրավապահներն ահազանգի հետքերով թեպետ ժամանակին եղել են տեղում, բայց մահացածն անձեռնմխելի է մնացել, եւ տեւական ժամանակ մարմինը մնացել է զուգարանում, որտեղ հայտնաբերել էին:

Հայաստանի հյուպատոսությունը, չնայած նրան, որ թույլ է տվել Քննչական կոմիտեի ներկայացուցիչներին եւ քրեական հետաքննության աշխատակիցներին մտնել դիվանագիտական շենք, որտեղ մահացել էր Բորիս Ավագյանը, բայց հազիվ սկսելով զննումը` իրավապահները ստացել են հրաման՝ անհապաղ լքել Հայաստանի տարածք համարվող հյուպատոսարանը: Դիվանագիտական ​​​​ներկայացուցչության շենք մուտք գործելու համար անհրաժեշտ է եղել ոչ միայն հյուպատոսական թույլտվություն, այլ նաեւ` Արտգործնախարարության: Եվ միայն թղթաբանությունից հետո է հաջողվել զննություն իրականացնել եւ արձանագրել Ավագյանի ինքնասպանության փաստը:

Նշենք, որ սեպտեմբերի 23-ին Ավագյանին ռազմական ոստիկանությունը ուղեկցել է տեղի շրջանային դատարան: Այնտեղ դատարանը քննել է նրա դեմ հարուցված քրգործի վերաբացման հարցը, որը կասեցվել էր մեղադրյալի՝ Երկրորդ ռազմական օկրուգին միանալու որոշման պատճառով: Քննարկվել է նաեւ Ավագյանին կալանքի տակ պահելու միջնորդությունը։ Երբ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, նախկին պաշտոնյան խնդրել է ժամանակ տրամադրել ծխելու համար, բայց իրականում փախել է։ Նրան հաջողվել է հասնել Հայաստանի հյուպատոսություն։ Իսկ հետո արդեն տարածվել է չարաբաստիկ լուրը: Իսկ թե ինչու էր գնացել հյուպատոսարան, առավել ուշագրավ է: Նա հետախուզվում էր Հայաստանում` սահմանի անօրինական հատման եւ փողերի լվացման համար, ուստի` խնդրում էր հյուպատոսությանն իրեն արտահանձնել հայրենիք , որպեսզի իրեն ձերբակալեն եւ քննություն իրականացնեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ