Հայաստանից ոչինչ չի մնա` Արեւմուտքի հետ պայմանավորվածություններից հետո
ՀրապարակախոսությունՆիկոլ հայադավը եւ իր ոհմակը, ինչպես նշել ենք նախորդիվ, այս տարեսկզբից սկսել են Հայաստանը պաշտոնապես քարշ տալ դեպի Եվրամիություն (ԵՄ):
Անդրադառնալով Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի եւ նրա իշխանության վերոնշյալ նախաձեռնությանը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել սպասել այս նախաձեռնության վերաբերյալ ԵՄ դիրքորոշմանը: Նրա խոսքով՝ Թուրքիան արդեն երկար տարիներ հույս ունի անդամակցել միությանը, սակայն նրան փոխադարձաբար չեն պատասխանում։
«Այստեղ շատ բան պետք է ըմբռնել, շատ բան պետք է հասկանալ, իսկ իրականում պետք է ելնել այն աշխատանքային մեխանիզմներից, աշխատանքային ինտեգրացիոն ձեւաչափերից, որոնք իրենց արդեն ապացուցել են եւ որոնք շարունակում են աշխատել ի շահ այն երկրների ժողովուրդների, որոնք մասնակցում են դրանց»,- ամփոփել է Պեսկովը:
Կարծում ենք, Պեսկովի կատարած վերոնշյալ համեմատությունը սխալ է, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը ձգձգվում է մի շարք պատճառներով, որոնք Հայաստանի պարագայում առկա չեն, բացի այդ, ԵՄ-ն Հայաստանի անդամակցությունը կարող է մոտ ապագայում հաստատել Ռուսաստանի նկատմամբ աշխարհաքաղաքական խոշոր քայլ կատարելու նպատակով, նաեւ՝ ռազմաքաղաքական քայլ, եթե Հայաստանը ԵՄ-ին անդամակցելուց հետո, ի վերջո, դուրս գա ոչ միայն ԵԱՏՄ-ից, այլեւ ՀԱՊԿ- ից։ Էլ չենք խոսում ՆԱՏՕ- ին անդամակցելու մասին, որը կարող է դառնալ իրականություն, եթե ՌԴ-ն Հայաստանի հետ չվարվի այնպես, ինչպես վարվեց Ուկրաինայի հետ…
ՆԻԿՈԼ ՀԱՅԱԴԱՎԸ ՎԱՂՈՒՑ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՄ- ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻԱՆԱԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Դեռեւս 2023թ. հոկտեմբերին Նիկոլ հայադավը Եվրախորհրդարանում նշել էր, որ Հայաստանը պատրաստ է շարժվել դեպի ԵՄ։ Դրանից հետո եվրոպական կողմը սկսել է ուսումնասիրել նոր գործընկերության, ինչպես նաեւ անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում հարաբերությունների խորացման հնարավորությունները։ 2024թ. մայիսին Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի քննարկման ժամանակ Նիկոլը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է անդամակցել ԵՄ-ին «այս տարի» (2024)։ ԵՄ-ի եւ եվրոպական մի քանի պետությունների հետ Հայաստանի մերձեցումը տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների սրման ու բարդացման ֆոնին։
«Նախկինում պաշտպանական ոլորտում Հայաստանի հարաբերությունները 97 տոկոսով կապված էին Ռուսաստանի հետ։ Հիմա դա չի կարող լինել օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով»,- նշել է Նիկոլ հայադավը։
Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը 2024թ. մարտի սկզբին «TRT World»-ի հետ զրույցում նշել էր, որ Հայաստանն արդեն չորս տարի մտածում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին:
«Հայաստանի ժողովուրդն ունի եվրոպական ձգտումներ, եւ ինչպես ասացի, մենք անցնում ենք այդ գործընթացով, կտեսնենք, թե ինչպիսին կլինի դրա ավարտը,- ասել է Միրզոյանը:- Ոչ ոք չի կարող կանխատեսել այն, ոչ ոք չի կարող վստահ լինել»:
Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնողն ակնհայտորեն նենգափոխել է իրականությունը՝ Հայաստանի ժողովրդին վերագրելով եվրոպական ձգտումներ, մինչդեռ եվրոպական ձգտումներ ունեն Հայաստանում ապրող ԼԳԲՏ անձինք եւ ուրիշ այլասերվածներ, ինչպես նաեւ Նիկոլի ոհմակի անդամ եւ մեծ փողերի տեր որոշ անձինք։
ԵՄ- ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՏԻՊՎԱԾ ԿԼԻՆԻ ԼՔԵԼ ՈՉ ՄԻԱՅՆ ԵԱՏՄ-Ն, ԱՅԼԵՎ` ՀԱՊԿ-Ը
ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Դմիտրի Բելիկը «Газетой.Ru»-ի հետ զրույցում նշել է. «Հայաստանի վրա ճնշում գործադրելով՝ Արեւմուտքը նրանից կոնկրետ գործողություններ պահանջեց՝ աստիճանաբար խզել Երեւանի եւ Մոսկվայի կապերը։ Արդյունքում՝ ՀՀ կառավարության հավանությունը եվրաինտեգրման մասին համապատասխան օրինագծին։ Եվ դա ավելի շատ քաղաքականություն է, քան իրական անհրաժեշտություն հենց Հայաստանի համար»։
Պատգամավորն ընդգծելէ, որ ԵՄ-ին անդամակցելու համար Հայաստանը ստիպված կլինի լքել ոչ միայն ԵԱՏՄ-ն, այլեւ` ՀԱՊԿ-ը: Մնում է հավելել՝ Հայաստանը, այո, ստիպված կլինի… Մինչդեռ Նիկոլ հայադավը եւ իր ոհմակը, որոնք իշխանությունը զավթեցին Արեւմուտքի աջակցությամբ եւ իրենց հակաարժեհամակարգով ու այլասերվածությամբ վաղուց կողմնորոշված են դեպի Արեւմուտք, Հայաստանի կողմից ԵԱՏՄ-ը եւ ՀԱՊԿ-ը լքելուն կվերաբերվեն մեծ հաճույքով։ Չէ՞ որ գենետիկորեն թուրք Նիկոլ հայադավի խորքային ու վերջնական նպատակն Արցախի կործանումից հետո Հայաստանի կործանումն է։
Ինչպես հայտնի է, Հայաստանը պաշտոնապես դուրս չի եկել ՀԱՊԿ-ից, բայց սառեցրել է նրա հետ հարաբերությունները։ Ահա այսպես, աստիճանական քայլերով է Նիկոլ հայադավն իր ոհմակի (չարախմբի) հետ միասին զրոյացնում մեր երկրի ազգային անվտանգությունը, Հայաստանի կործանումը թույլ չտալու համար հրամայական անհրաժեշտություն դարձնելով իրենց հեռացումն իշխանությունից։
ՀԱՅԱՍՏԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՈՉԻՆՉ ՉԻ ՄՆԱ. ՎԻՏԱԼԻ ՄԻԼՈՆՈՎԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է
Պարոն Միլոնովի խոսքով՝ արեւմտյան երկրների հետ համաձայնություններն, առանց բացառությունների, ավարտվում են անհաջողություններով, որպես օրինակ կարելի է նշել Հյուսիսային Կիպրոսը եւ Կոսովոն:
Պատգամավորի կարծիքով, Հայաստանի գործող կառավարությունը կկարողանա հեռանալ (թռնել…, եւ պետությունից ոչինչ չի մնա, քանի որ Արեւմուտքի հետ պայմանավորվածություններից հետո «թույնի չափաբաժինը կգնա Հայաստանի երակներով»…
Միլոնովը հավելել է, որ Ուկրաինան եւ Վրաստանն արդեն համագործակցել են ԵՄ-ի հետ, սակայն նրանց համար դա բացասական հետեւանքներ է ունեցել։ Այս առումով հետաքրքիր է դիտարկել նաեւ քրդերին, որոնք իբր պայմանավորվել են Արեւմուտքի երկրների հետ, բայց ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան միեւնույն ժամանակ ուղղակի ոչնչացնում է նրանց:
«Հայաստանը հնագույն պետություն է, մեզ շատ մոտ, հայերը մեծ մասամբ բնակվում են Ռուսաստանում,- ասել է Վիտալի Միլոնովը:- Իսկ Փաշինյանն ու կառավարությունը ժամանակավոր են, դրանից հետո նրանք կգնան այլ երկիր, եւ Հայաստանից ոչինչ չի մնա երկրի լիակատար թուլացման քայլերի արդյունքում։ Իսկ թե ով է ընդլայնվելու Հայաստանի հաշվին, տեխնիկական հարց է։ Կամ Արեւելյան Անատոլիան կընդլայնվի դեպի հյուսիս, կամ` Արեւմտյան Ադրբեջանը կգնա դեպի արեւմուտք»։
Պատգամավորը հույս է հայտնել, որ Հայաստանի քաղաքացիները թույլ չեն տա երկրի անդամակցությունը ԵՄ-ին, այսինքն՝ Նիկոլ հայադավի՝ հայ ազգի համար կործանարար ծրագրերի իրականացում։
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՔԱՅԼ ԱՌ ՔԱՅԼ ԿՐԿՆՈՒՄ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՈՒՂԻՆ ԴԵՊԻ ԱՆԴՈՒՆԴ»
ՌԴ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսեյ Ժուրավլյովը դարձյալ «Газете.Ru»-ի հետ զրույցում ասել է, որ Հայաստանը ԵՄ-ում ոչ մեկին պետք չէ: «Հայաստանը քայլ առ քայլ կրկնում է Ուկրաինայի ուղին դեպի անդունդ, որից այն կողմ միայն զինված հակամարտություն է իր հարեւանների հետ, որոնք չեն ցանկանում որեւէ ընդհանուր բան ունենալ ո՛չ ԵՄ-ի, ո՛չ ՆԱՏՕ-ի հետ»,- հայտարարել է Ժուրավլյովը։
Պատգամավորի խոսքով՝ Հայաստանը նույնիսկ աշխարհագրորեն փոքր-ինչ կապ չունի ո՛չ Եվրոպայի, ո՛չ Հյուսիսատլանտյանի (Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ- ի,- Ա. Հ. ) հետ, բայց նրա ղեկավարությունը համառորեն «համոզում է դյուրահավատ բնակչությանը, որ իրեն դա պետք է»:
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
