«Ժողովուրդ». Անահիտ Ավանեսյանն իրեն Նիկոլի տեղն է դրել
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ առողջապահության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ սեպտեմբերի 18-ին՝ ժամը 17:30-ին, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նախարարություն է հրավիրել Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի մի խումբ աշխատակիցների։
Ըստ ամենայնի, նման քայլը պայմանավորված է նախարարի այն մտահոգությամբ, որ հանդիպումների ընթացքում որեւէ մեկը կարող է ձայնագրել ներքին քննարկումները կամ արտահոսք ապահովել։
Հատկանշական է, որ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը երկար ժամանակ շարունակել է գործել առանց ղեկավարի։ Մրցույթում նախարարի համար ընդունելի թեկնածուի բացակայության պատճառով հաստատությունը մինչ օրս մնում է առանց կառավարչի, ինչի պատասխանատուն առողջապահության նախարարն է»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
