«Հրապարակ». Խորհրդարանական լսումներն` վարչապետին իմպիչմենտ հայտնելու հարցով
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր «Պատիվ ունեմ» խմբակցության՝ Սերժ Սարգսյանի թիմակիցների հրավիրած խորհրդարանական լսումներն են կայանալու` վարչապետին իմպիչմենտ հայտնելու հարցով։
Լսումներին նախորդել են քաղաքական կոնսուլտացիաներ մի շարք արտախորհրդարանական ուժերի հետ, հրավիրված են տարբեր քաղաքական ուժերի, ՀԿ-ների ներկայացուցիչներ։ Բայց որոշել են չկենտրոնանալ իմպիչմենտի վրա, այլ առավել լայն քննարկում ծավալել՝ երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի ելքերի վերաբերյալ։
Սակայն գլխավոր ինտրիգն այն է, թե իմպիչմենտի վերաբերյալ Սերժ Սարգսյանի տեսակետից տարբերվող դիրքորոշում ունեցող Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները կմասնակցե՞ն լսումներին: Մեզ ասացին, որ անպայման մասնակցելու են:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
