Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից

7 տարի լինելով երկրի ղեկին` սրանք մնացել են առաջին դասարանում․ Լևոն Զուրաբյան

Ներքաղաքական

Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

 

Սրանք (նկատի ունեմ երկիրը կառավարող կուսակցությանը) այնքան անխելք են ու տգետ, որ չեն հասկանում անգամ սովորական դպրոցի բարձր դասարանցիներին անգամ հասու բաներ:

– որ իմ դիմումը Լևոն Տեր-Պետրոսյսանին ընդամենը ձեռառնոցի էր իրենց առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հախուռն և խուճապահար գրառումների նկատմանբ` երգիծանք, սարկազմ (այ չգիտեմ, էս բառ գիտեն, թե չէ), զավեշտ: Այ դրա համար էլ միջազգային ասպարեզում իրեն լավ ձեռ են առնում, ինքն էլ չի հասկանում: Իսկ եթե նման բանավեճ իսկապես կայանար` ինձ «լիազորագիր» տրամադրելու նախապայմանով, ինչին Նիկոլը երբեք չի համաձայնվի, ձեր տգետը կարող ա 5 րոպե էլ չդիմանար, որովհետև նա չի տիրապետում ոչ արցախյան խնդրի հետ կապված փաստաթղթերին, ոչ էլ աշխարհաքաղաքական նրբություններին:

– որ 1993 թվականի ելույթում Տեր-Պետրոսյանը խոսում էր միջպետական համաձայնագրերով ստացած օգնության և աղետալի տարածքային կորուստներով հատուցած Ադրբեջանի մասին:

Ես նորից եմ պնդում, որ սրանց կրթությունը ձեռք է բերվում մեր երկրի ճակատագրի համար շատ ծանր գնով, բայց ավելի մեծ խնդիրն այն է, որ 7 տարի լինելով երկրի ղեկին` սրանք մնացել են առաջին դասարանում: Ի դեպ, սա խոստովանել է անձամբ Նիկոլը վերջերս կառավարության նիստի ժամանակ:

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ