Կառավարությունը հաստատեց 2026թ. բյուջեի նախագիծը
ՏնտեսությունԲյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրլն 91 մլրդ դրամ, որից հարկային եկամուտները՝ 2 տրլն 972 մլրդ դրամ։
Բյուջեի ծախսերը նախատեսվում են 3 տրլն 628 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով՝ 2 տրլն 924 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերի գծով՝ 704 մլրդ դրամ։
Բյուջեի պակասորդը նախատեսվում է 537 մլրդ դրամ՝ ՀՆԱ 4.5%-ը։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ հաջորդ տարի կներդրվի առողջապահության համապարփակ ապահովագրության ծրագիրը, կշարունակվի տեղահանվածների կեցության ապահովման և սոցաջակցության ծրագիրը, կգործարկվի ընտանիքների անապահովության նոր համակարգը, որ այս տարի պիլոտավորվել էր 2 մարզում, կշարունակվի անկանխկիկ եղանակով գործարքների դեպքում թոշակառուների հետվճարի ծրագիրը։
Ըստ Հովհաննիսյանի՝ այս տարի առաջին անգամ բյուջեն ներկայացնում են եռամյա հեռանկարո