Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Սպերցյանը՝ «Տարվա ջենթլմեն» մրցանակի թեկնածու

Սպորտ

 

Ռուսական ֆուտբոլում հայտնի է դարձել «Տարվա ջենթլմեն» մրցանակի թեկնածուների ցանկը, որում ընդգրկվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը։

Այս հեղինակավոր մրցանակը 1994 թվականից կազմակերպում է «Կոմսոմոլսկայա պրավդան», այն համարվում է ռուսական ֆուտբոլի ամենապատվավոր տիտղոսներից մեկը։ Այն շնորհվում է ոչ միայն խաղադաշտում ցուցաբերած գերազանց խաղի, այլև խաղից դուրս օրինակելի վարքագծի և արժեհամակարգի համար։ Մրցանակի խորհրդանիշը հատուկ կարած սև կոստյումն է, որը հաղթողը կրում է ամեն տարի։ 2025 թվականը նշանավորում է մրցանակի 30-ամյակը։

Էդուարդ Սպերցյանի հետ այս տիտղոսի համար կպայքարեն` Ստանիսլավ Ագկացիևը, Անդրեյ Մոստովոյը, Իգոր Դիվեևը, Իվան Օբլյակովը, Իվան Սերգեևը, Ալեքսանդր Մաքսիմենկոն, Ռոնալդոն, Դմիտրի Վորոբյովը, Գեորգի Շելիան, Գամիդ Ագալարովը, Սոլտմուրադ Բակաևը, Վյաչեսլավ Գրուլյովը և Յուրի Դյուպինը։

Մրցանակաբաշխությունն անցկացվելու է երկու փուլով. նախ երկրպագուները կընտրեն լավագույն եռյակը, ապա հայտնի մարզիչներից և սպորտային լրագրողներից կազմված ժյուրին կորոշի հաղթողին։

 

Քվեարկելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ