Ռուսական ավիացիան ճշգրիտ հարված է հասցրել Դնեպրոպետրովսկում` Դնեպր գետի վրայով անցնող կամրջին ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Սերգեյ Լավրովի` Իրան կատարած այցի ժամանակ քննարկված հարցերից մեկը հարստացված ուրան Ռուսաստան արտահանելու հնարավորությունն էր Ֆրանսիայի զանգվածային բողոքի ցույցերն ակտիվորեն տարածվել են նաև Իտալիայում 14 տոննա կշռող ամերիկյան ռումբի տեխնոլոգիան մեր տրամադրության տակ է. ԻՀՊԿ–ի գեներալ Ձեռնարկվում են միջոցառումներ անձին հայտնաբերելու ուղղությամբ․ ՆԳՆ՝ Երևանում՝ ավտոբուսում, միջադեպի մասին Ռուսական բանակը Զապորոժեի հարավային ճակատում գրավել է ռազմավարական Օմելնիկ բնակավայրը ԱՄՆ-ն կրկին չի զգուշացրել Կիևի վրա բալիստիկ հարվածի մասին. Ուկրաինայի զինված ուժեր Մակրոնը փախել է այրվող Ֆրանսիայից. Փորձագետներ Մենք միջուկային զենքի մասին համաձայնագիր կկնքենք Ռուսաստանի և Չինաստանի հետ. Թրամփ

Վաղ, թե ուշ դատավոր Մելիքսեթյանի դատական ակտերը հենց ՍԴ որոշման ուժով չեն գործադրվելու․ Արամ Վարդևանյան

Իրավական

Փաստաբան Արամ Վարդևանյանը գրել է․

«Տարիներ առաջ Սահմանադրական դատարանն արձանագրել էր, որ կողմնակալ դատավորն անկախ չէ և արդարադատություն իրականացնել չի կարող, իսկ այդպիսի պայմաններում կայացված դատական ակտը՝ գործադրվել չի կարող (ՍԴՈ-918): Նշածս որոշումն այսօրվա արդարադատության պայմաններում պարզապես չի գործում: Վաղ, թե ուշ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ այսօր կայացված իբր մեղադրական վերդիկտը, դատավոր Մելիքսեթյանի այս և նախորդիվ կայացրած դատական ակտերը հենց նաև ՍԴ որոշման ուժով չեն գործադրվելու:

Բոլորին է ակնհայտ, որ դատավորը կողմնակալ է, դատավորն անկախ չէ, և գործում է ուղիղ քաղաքական հետապնդումը: Չէ՞ որ, ի թիվս այլի, նույնիսկ 23.09.2025 թվականին գործադիր իշխանության ղեկավարը կրկին ընդգծեց Երևան-Կենտրոն ՔԿ հիմնարկում գտնվող կալանավորվածներին՝ հատուկ ընգծելով վայրը, այդ թվում՝ Միքայել Սրբազանին, որով հերթական անգամ ապացուցվեց քաղաքական հետապնդման ուղիղ փաստը:

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին և վստահություն, որ իրավունքը գերակայելու է»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ