Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից

Միքայել Աջապահյանը մեղավոր ճանաչվեց. նա կմնա կալանավորված

Ներքաղաքական

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանում նախագահությամբ Արմինե Մելիքսեթյանի՝ հրապարակվեց Միքայել Աջապահյանի գործով վերդիկտը՝ վերջինս մեղավոր ճանաչվեց Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ խափանման միջոց ընտրված կալանքը մնաց անփոփոխ` որոշակի սահմանափակումներով։

Վերդիկտից հետո երկշաբաթյա ժամկետում դատարանը նշանակում է լրացուցիչ դատալսումներ՝ դատավճիռ կայացնելու համար։

Հիշեցնենք՝ Աջապահյանը մեղադրվում էր իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումներին, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև՝ 2025 թվականի հունիսի 21-ին՝ հարցազրույցների ընթացքում, հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ