Ով էր Բորիս Ավագյանը, ինչ կապ ուներ Բակո Սահակյանի հետ եւ ինչու շրջանառվում ինքնասպանության վարկածը
ՔրեականՆախնական տվյալներով Բորիս Ավագյանը ինքնասպան է եղել։
Տեղեկացնենք, որ Ավագյանը հետախուզվում էր Երևանում սահմանի անօրինական հատման և փողերի լվացման համար։
Հիշեցնենք, որ Բորիս Ավագյանը եղել է Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուց, նախագահ Բակո Սահակյանի խորհրդականը, իսկ վերջին տարիներին էլ ծառայության էր անցել ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ում՝ զբաղեցնելով ԱԻՊԾ պետի տեղակալի պաշտոնը։ 2020 թվականի պատերազմից հետո էլ Ավագյանը միջամտել էր գերիների փոխանակման և գերիներին Բաքվից վեադարձնելու գործընթացների կազմակերպմանը։ Նա մշտապես ներկա էր գտնվում գերիների փոխանակման ու վերադարձման քննարկումներին և մի շարք գերիների վերադարձը հնարավոր եղավ նրա ու ռուս գեներալ Մուրադովի բանակցությունների արդյունքում։
