Մեքենան մտել է հացի խանութ. Տեսանյութ Ինչ փոխվեց, որ Զելենսկին ԱՄՆ-ի համար «արդեն փոքրիկ անշնորհակալ կեղտի կտոր» է Ինչու հանկարծ Միրզոյան Արարատը հիշեց հայ-ռուսական եղբայրության մասին Ադրբեջանը պատրաստվում է ռազմական սադրանքի Հայաստանի դեմ՝ ուշադրությունը հիջաբի հարցից շեղելու համար. Իրանական աղբյուր «Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունը Մեր տանը բոլորը ազաբ են՝ ես, պապաս, հորքուրս. Ռաֆայել Երանոսյան. տեսանյութ Կիեւի ողջ մետրոն հոսանքազրկված է Կիեւի «Հյուսիսային» կամուրջը կրկին հարձակման է ենթարկվել (Տեսանյութ) Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան Խոզ մի՛ եղիր․ ԶԱՐՄԱՆՔ

«Ժողովուրդ». Փաշինյանը ուղերձ տվեց. Գյումրին չի կարող ունենալ ընդդիմադիր քաղաքապետ

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանում անցկացվող «Ժողովրդավարության ֆորումի» շքեղ դահլիճում երեկ հնչեց մի արտահայտություն, որը կոնկրետ քաղաքական հրահանգ կարելի է որակել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իբրեւ թե համեմատություն անցկացնելով Վանաձորի դեպքերի հետ, որտեղ ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կալանավորվել էր, իսկ քրեական անցյալ ունեցող Արկադի Փելեշյանը (Ակա), չլինելով ընտրված, կառավարում է Վանաձորը, ասաց. «Դուք անընդհատ ասում եք` Վանաձոր, Վանաձոր, բա Գյումրիի դեպքերը ինչո՞ւ չեք նկատում։ Իրավապահները արձանագրեցին, որ բաժանվել է ընտրակաշառք, մի քանի ձայնի կամ մի 100 ձայնի տարբերությամբ քաղաքապետը դարձավ քաղաքապետ, բայց ոչ մեկը ցույցեր չարեց, թե ոնց կարող է՝ ընդդիմությունը կաշառք բաժանի, քաղաքապետ ունենա։ Անընդհատ ասում եք՝ Վանաձոր, Վանաձոր։ Ընդդիմությունը 20-30-50 մլն դրամ կաշառք ա բաժանել՝ ոչինչ, մի 500 հազար ա տվել՝ ոչինչ։ Էդպես չի լինում», – հայտարարեց Փաշինյանը։

Այս խոսքերով Փաշինյանը փաստացի ճանապարհային քարտեզ հանձնեց իրավապահներին՝ Գյումրու ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանին գահընկեց անելու ուղղությամբ։Նա ուղերձ տվեց. Գյումրին չի կարող ունենալ ընդդիմադիր քաղաքապետ։ Մնում է սպասել, թե ինչպես են իրավապահները կյանքի կոչելու այս «ժողովրդավարական» ճանապարհային քարտեզը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ