«Հրապարակ». Սրբուհի Գալյանին ծանր փորձություն է սպասվում՝ կատարել Նիկոլ Փաշինյանի՞, թե՞ օրենքի պահանջը
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին ծանր փորձություն է սպասվում՝ կատարել Նիկոլ Փաշինյանի՞, թե՞ օրենքի պահանջը։ Բանն այն է, որ, ըստ օրենքի, կուսակցության նորընտիր վարչության կազմը պետք է գրանցվի նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում, իշխող թիմից երեկվա դրությամբ դեռ չէին դիմել պետռեգիստր` համագումարում տեղի ունեցած արդյունքների գրանցման, ղեկավար կազմում փոփոխություններ անելու համար, սակայն մեծ է հավանականությունը, որ ՔՊ-ում, թքած ունենալով օրենքի վրա, կստիպեն, որ պետռեգիստրը գրանցի ընտրությունների արդյունքները:
Իսկ «Կուսակցությունների մասին» օրենքի վերջին փոփոխությունների համաձայն` վարչության անդամ կարող են ընտրվել համագումարում ձայնի իրավունք ունեցող մասնակիցների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը ստացած անձինք: Ընտրվածներից 8 հոգի այս շեմը չի հաղթահարել` ընտրողների կեսից ավելիի ձայնը չի ստացել: Հիմա Գալյանին կանգնեցնելու են փաստի առաջ։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
