Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Դուք անառակ եք, անբարո, անսիրտ, անպատիվ ծախու կենդանիներ․ Կարին Տոնոյան Սեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգը սխալ էր, և մենք ընդունում ենք դրա պատասխանատվությունը Իրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28 Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներ Ինչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծում Ուկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ) Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրս

Վոլոդյա Գրիգորյանի հետ սպանված երկրորդ անձը ոստիկան է

Հասարակություն

Այս գիշեր Արմավիրի մարզի Մերձավան գյուղում հնչած կրակոցների հետևանքով սպանված երկրորդ անձը ոստիկան է՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Նրա փոխանցմամբ՝ ոստիկանը սպանության պահին ծառայության մեջ չի եղել․ նա Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանի ընկերն է եղել և այդ պահին նրա հետ միասին է եղել։

Ավելի վաղ ՆԳՆ ոստկանությունը հայտնել էր, որ Մերձավանում հնչած կրակոցների հետևանքով երկու անձ է սպանվել, որոնցից մեկը Փարաքարի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանն։  Նա սպանվել է հենց իր տան դիմաց։

Կրակոցների հետևանքով ևս մեկ անձ վիրավորվել է, սակայն նրա ինքնության մասին առայժմ տեղեկություններ հայտնի չեն։

Նարեկ Սարգսյանը նաեւ հայտնել է. «Մեկ անձ մոտեցել է և կրակոցներ արձակել նրանց ուղղությամբ, ապա փախուստի դիմել։ Այժմ միջոցառումներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն, այլ մանրամասներ այժմ չեմ կարող հայտնել»,- նշել է Սարգսյանը։

Սպանության վայրում տեսախցիկներ կան, որոնք, Սարգսյանի խոսքով, առգրավվել են։

Նախքան Փարաքարում կայացած ՏԻՄ ընտրությունները՝ փերտվարի 5-ին, սպանություն էր տեղի ունեցել Մերձավանում․ վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ հարձակում էր տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել էր Ախտոյանների հորաքրոջ որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը, վիրավորվել՝ ընտանիքի ընկերը: Հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորվել էր Վոլոդյա Գրիգորյանի եղբայրը՝ 37-ամյա Պայքար Գրիգորյանը։ Հարցին՝ արդյո՞ք կան տվյալներ, որ այսօրվա սպանությունը վենդետա է եղել և կապ ունի ամիսներ առաջ տեղի ունեցած սպանության հետ, ՆԳՆ մամուլի քարտուղարն ասել է․ «Քննարկվում են բոլոր վարկածները։ Նշված դեպքից հետո Մերձավանում տարբեր անձինք են ձերբակալվել, զենք-զինամթերք է առգրավվել։ Այժմ զերծ կմնամ այլ մանրամասներ հայտնելուց»։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազիՎլադիմիր Գասպարյանի որդին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ ՊՆ-իՎեհափառի եղբոր ու եղբորորդու գործը քննող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՀունգարիայի խորհրդարանը զրկել է վարչապետին անձեռնմխելիությունից. նա մեղադրվում է հեռախոս գողանալու մեջԳերիների վերադարձը չի կարող դիտարկվել երկրորդական հումանիտար հարց, դա առաջնահերթ խնդիր է. Մետաքսե ՀակոբյանԴուք անառակ եք, անբարո, անսիրտ, անպատիվ ծախու կենդանիներ․ Կարին ՏոնոյանԱրցախում 2020-ից մինչ օրս 7-ից ավելի եկեղեցիներ են հիմնովին ոչնչացվել, 10 գյուղ գոյություն չունիՍեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգը սխալ էր, և մենք ընդունում ենք դրա պատասխանատվությունըՄարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ումՄարտի 1-ի գործի քննության կառուցվածքը փոխվել է, առանձնացվել է 5 ուղղություն․ ՎարդապետյանԻրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներինԻսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել էՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներԻնչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծումՈւկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ)Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրսՌուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ)Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված