Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից

Փաշինյանը սեփական որդուն օկուպանտ դարձրեց. Վլադիմիր Մարտիրոսյան

Ներքաղաքական

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի գրառմանը, որտեղ վերջինս անդրադարձել էր զինվորների՝ Արցախում ծառայելուն։

«Բա որ ես եմ Հայաստանը պատերազմի մեջ ներքաշել, բա 2018–ի դրությամբ ՀՀ 18 տարեկան զինվորը ի՞նչ գործ ուներ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս»,-գրել էր Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ՀՀ նախկին երեք նախագահներին։

«Աննախադեպը դա էլ արեց: Իր էսօրվա հայտարարությունների համաձայն, Արցախում ծառայություն անցած իր սեփական որդուն դարձրեց օկուպանտ, զավթիչ, տեռորիստ, ով  ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս փաստացի մասնակցել է ռազմական գործողությունների Ադրբեջանի դեմ և ի տարբերություն 2020 թ-ի արտադրության Փաշինյանի,  2025 թ-ի արտադրության Փաշինյանը առերևույթ փաստում է, որ  դրա իրավունքը չունենալով, իր որդին փաստացի ռազմական հանցագործություն է կատարել: Հասկանո՞ւմ ա, որ ոչ թե բառ առ  բառ, այլ տառ առ տառ ա կրկնում արդեն ալիևյան պրոպագանդայի թեզերը՝ նույնիսկ չխորանալով դրանց մեջ:

Տառացիորեն նույն բանի մեջ է մեղադրում Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական գործիչներին Ալիևը, ինչի մեջ էսօր Փաշինյանն առերևույթ մեղադրեց հազարավոր հայորդիների այդ թվում՝ սեփական որդուն: Էսօր, որ տուն գնաս, ասա տղայիդ, թե ինքը ով է, իսկ մյուս տղերքից՝ հեռու:

P.S. Լեգիտիմը»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ