Տիգրան Բարսեղյանը ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ) ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ՀԱՂԹԵԼ ԵՆ ԵԱ-ՈՒՄ «Սիրելի Միկի, շնորհակալ եմ».Անդրեա Բոչելին` Մխիթարյանին Զելենսկու գլխին ոչ թե պարզապես մութ, այլ կարկտաբեր ամպեր կախվեցին Ֆրանսիայի երկնքում նկատվել են վառ կարմիր կայծակներ (Տեսանյութ) Ֆրանսիական բումերանգի էֆեկտը... Եվրոպան եւս «գցեց» Կիեւին Պատերազմից ժամանակ առաջին անգամ ռուսական հրթիռային անօդաչուն հասել Լվով ԱԺ-ում կա ուղղակի քաղաքական կուլտուրայի ցածր մակարդակ. Բադալյան Դեպքը, որը վերագրվում է «մանախին», աբսուրդ է․ փաստաբան

Շիրակում որդին դանակահարել է հորը, սպանել, հագցրել նոր շորեր, դին փաթաթել տոպրակներով և թաղել մոտակա դաշտում

Քրեական

Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մուշ թաղամասի բնակիչ 63-ամյա Գարիկ Գարաքյանը մարտ ամսից բացակայում է, և, ըստ տվյալի, նրան սպանել ու թաղամասի մոտակա դաշտում թաղել է որդին:

Սեպտեմբերի 18-ին տեղեկությունը փոխանցվեց Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, և հետագա միջոցառումներն իրականացվեցին համատեղ:

Նույն օրը` ժամը 19.40-ին, 30-ամյա որդին ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին, որտեղ խոստովանեց արարքը: Ըստ նրա՝ մարտի 20-ի գիշերը տանը կենցաղային հարցերի շուրջ վեճ է ծագել իր և հոր միջև, ինչի ընթացքում հայրը դանակահարվել է: Հաջորդ օրն էլ որդին հորը հագցրել է նոր շորեր, դին փաթաթել տոպրակներով և թաղել մոտակա դաշտում, իսկ դանակն ու դեպքի ժամանակ հոր հագին եղած շորերը նետել է աղբարկղը:

Կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։

Սեպտեմբերի 19-ի երեկոյան Ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները հայտնաբերվել են 63-ամյա Գարիկ Գարաքյանի դին:
30-ամյա տղան կալանավորվել է։

Դեպքի ամբողջական հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ